YouTube-ն իր տասնամյակի կապակցությամբ ամենահայտնի տեսահոլովակներից կազմած միքս է ներկայացրել
29.05.2015,
19:46
YouTube–ի տասնամյակի կապակցությամբ հայտնի վիդեոհոսթինգի ստեղծողները թողարկել են The A-Z of YouTube տեսահոլովակը, որում հավաքել են ծառայության գոյության ողջ ընթացքում հրապարակված հայտնի տեսանյութերը։ Տեսահոլովակը հայտնվել է YouTube–ի Spotlight պաշտոնական ալիքում և հրապարակումից մեկ օր անց 2,8 միլիոն դիտում գրանցել, գրում է Лента.ру–ն։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. YouTube–ի տասնամյակի կապակցությամբ հայտնի վիդեոհոսթինգի ստեղծողները թողարկել են The A-Z of YouTube տեսահոլովակը, որում հավաքել են ծառայության գոյության ողջ ընթացքում հրապարակված հայտնի տեսանյութերը։ Տեսահոլովակը հայտնվել է YouTube–ի Spotlight պաշտոնական ալիքում և հրապարակումից մեկ օր անց 2,8 միլիոն դիտում գրանցել, գրում է Лента.ру–ն։
Ընդհանուր առմամբ իրար են հյուսել 75 հայտնի սյուժետներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 18 ոճի` կենդանիներ, սիրողական գրություններ, մեմեր, նորություններ, Gangnam Style և այլն։ Մասնակիցների ամբողջական ցանկը հրապարկվել է YouTube–ում։
Հոբելյանական տեսահոլովակը սկսվում է գրքի խորհրդանշական բացումով, ավարտվում YouTube–ում հրապարակված առաջին հոլովակի` «Ես` կենդանաբանական այգում» հղումով, որը մինչև այժմ հասանելի է և 10 տարվա ընթացքում դիտվել է 24 միլիոն անգամ։
YouTube–ում հրապարակված ամենահայտնի տեսահոլովակը Gangnam Style–ն է, որը 2012թ.–ի հուլիսից մինչև 2015թ.–ի մայիսն ընկած ժամանակահատավածում ավելի քան 2,3 մլրդ դիտում է ունեցել։ 2014թ.–ի դեկտեմբերին տեսահոլովակը կոտրել էր YouTube–ի հաշվիչը` դիտումների քանակը հասցնելով 2 147 483 647–ի։-0-