YouTube–ը երաժշտական մրցանակաբաշխություն կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. YouTube վիդեո–պորտալը հայտարարել է YouTube Music Awards երաժշտական մրցանակի հանձնման արարողության մասին, որն առաջին անգամ կանցկացվի նոյեմբերի 3–ին Նյու Յորքում։ Այդ մասին գրում է tasstelecom.ru–ն` հղում անելով պորտալի բլոգին։
Ուղիղ եթերով արարողությունը կվարի դերասան Ջեյսոն Շվարցմանը։ Կմասնակցեն երգչուհի Լեդի Գագան, ռեփեր Էմինեմը, Arcade Fire կանադական հինդի–խումբը, ինչպես նաև այն երաժիշտները, ովքեր ճանաչում են ձեռք բերել YouTube–ի շնորհիվ` Լինդսի Սթիրլինգը /Lindsey Stirling/ և CDZA–ն։
«Դուք կարող եք երաժշտություն բացահայտել, որը միշտ սիրել եք, սակայն չեք գուշակել այդ մասին»,– ասվում է ընկերության բլոգում։
Մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան հոկտեմբերի 17–ին. Ընտրությունը կանցկացվի ճանաչվածության և վերջին տարվա ընթացքում պորտալում կատարողի տեսահոլովակների դիտումների քանակով։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողին կընտրեն ցանցի օգտատերերը` հատուկ առցանց քվեարկության օգնությամբ, բավական է սոցիալական ցանցերում ընկերների հետ «կիսվել» այս կամ այն տեսահոլովակով։
YouTube Music Awards կրեատիվ տնօրեն է դարձել երաժշտական արդյունաբերության «վետերան» Սփայք Ջոնզը /Spike Jonze/։ Արարողության գործադիր պրոդյուսերների թվում ընդգրկվել են VICE և Sunset Lane Entertainment ընկերությունները։ –0–