Երևանի տասնյակ ռեստորաններ միավորվել են պատվերների մեկ՝ Menu.am նախագծի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի տասնյակ ռեստորաններ և սրճարաններ միավորվել են պատվերների մեկ՝ Menu.am նախագծի շրջանակում, ասվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված հաղորդագրությունում:
«Նախագծի նպատակը բազմաթիվ ռեստորանների և սրճարանների միջև տալ օբյեկտիվ ընտրության հնարավորություն՝ ապահովելով լավագույն պայմանները պատվերների արագ, հարմարավետ և շահավետ կատարման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Menu.am նախագծին արդեն միացել են 28 ռեստորաններն ու սրճարաններ, որոնք իրենց որակել են որպես տարբեր երկրների խոհարարության և ավանդույթների իրական մատուցողներ:
Կայքը դեռևս գործում է բետա տարբերակով, որը նախատեսում է ֆունկցիոնալության հետագա բարելավում, անձնական գրասենյակի և բոնուսային համակարգի ավելացում, ֆունկցիոնալության հետագա բարելավում, անձնական գրասենյակի և բոնուսային համակարգի ավելացում, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների հնարավորություն:
Մոտ ապագայում նախատեսվում է բազմաթիվ նոր ռեստորանների և սրճարաններոի միացումը նախագծին:
Ծառայությունն ունի նաև սեփական քոլսենթր 222 000 հեռախոսահամարով, որի շնորհիվ, ձեռքի տակ չունենալով ինտերնետ կապ, կարելի է արագ պատվիրել:--0--