USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանի ևս երկու բուհում անվճար Orange WiFi ինտերնետի «անկյուն» է բացվել

27.03.2013, 18:02
Այսօր տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Հայաստանի Պետական Ճարտարապետաշինարարական Համալսարանում և Հայաստանի Պետական Կոնսերվատորիայում:
Երևանի ևս երկու բուհում անվճար Orange WiFi ինտերնետի «անկյուն» է բացվել
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօր տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Հայաստանի Պետական Ճարտարապետաշինարարական Համալսարանում և Հայաստանի Պետական Կոնսերվատորիայում:

Ինչպես հիշեցնում են ընկերության մամուլի ծառայությունից, համալսարաններում անվճար WiFi-ով զինված անկյունների ստեղծման ծրագիրը մեկնարկել է դեռ 2011թ., և նախատեսվում է 2013 թ. ընթացքում նման անկյունների թիվը հասցնել 13-ի, որոնցից 9-ը Երևանի և 4-ը՝ մարզային համալսարաններում: Շուտով Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի և Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները նույնպես կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange WiFi ինտերնետից:

«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաև ուսումնական գործընթացների անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարևոր և պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը և կհեշտացնեն նրանց գործը»,– ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Համալսարանների մեծ մասի հետ Orange-ը նաև համագործակցում է այլ ոլորտներում, ինչպես  ուսանողական կրթաթոշակների հատկացում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում Orange-ում, ինչպես նաև ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` երկրի բնակչության 95% տոկոսին:-0-