ԵԱՄՖ-2012 պաշտոնական թվիթեր-ուղին սկսել է աշխատանքը
06.12.2012,
13:29
Եվրոպական և ասիական մեդիաֆորումի պաշտոնական թվիթեր-ուղին սկսել է աշխատանքը https://twitter.com/feam2012 հասցեով: Ֆորումի պաշտոնական հեշ-թեգը #feam2012-ն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական և ասիական մեդիաֆորումի պաշտոնական թվիթեր-ուղին սկսել է աշխատանքը https://twitter.com/feam2012 հասցեով: Ֆորումի պաշտոնական հեշ-թեգը #feam2012-ն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԵԱՄՖ-ն ավանդական ամենամյան մեդիաֆորում է, որի կազմակերպիչն է ՌԻԱ Նովոստին: Այն արդեն անցկացվում է յոթերորդ անգամ և միավորում է հետխորհրդային տարածքի խոշորագույն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Այս տարիների ընթացքում ֆորումի հարթակներ են դարձել եվրոպական–ասիական տարածաշրջանի ամենատարբեր երկրներ: Ֆորումն անցկացվել է Մոսկվայում, Կիևում և Աստանայում: Ներկայում էստաֆետը փոխանցվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկին: Այս տարի այն կանցկացվի դեկտեմբերի 10-11-ը:
«Մենք հույս ունենք, որ ֆորումում հավաքված լրագրողներն ակտիվ գաղափարներ և տպավորություններ կկիսեն Թվիթերում, ինչպես նաև այլ սոցցանցերի իրենց էջերում»,- ասել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագրի տեղակալ Օլեգ Անանևը:
«Մենք առաջարկում ենք ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի պատվիրակներին օռցանց ռեժիմով օգտվել թվիթերից ֆորումի ընթացքում, իսկ մյուսներին՝ հետևել ֆորումին ոչ միայն ՌԻԱ Նովոստիի և ԵԱՄՖ անդամ երկրների ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ նաև դրա մասնակիցների twit-երով»,- ասել է Անանևը: -0-