«Յանդեքսի» օգտատերերն ամենից հաճախ սխալվում են «комментарий» բառը գրելիս
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Յանդեքսի» օգտատերերն ամենից հաճախ սխալվում են «комментарий», «девчонка» և «жесткий» բառերը գրելիս, վկայում է որոնողական համակարգի 2013 թ.–ի օգոստոսի վիճակագրությունը, գրում է digit.ru–ն։
«Յանդեքսի» տվյալների համաձայն` այդ բառերը գրելիս օգտատերերը տարատեսակ սխալներ են թույլ տվել մոտավորապես ամեն չորրորդ դեպքում։ Դրանցից «комментарий» բառն ամենաբարդն է, 27 տոկոսի դեպքում այդ բառը գրվել է մեկ «м» տառով։
Ընկերության տվյալներով` «Յանդեքս» որոնողական համակարգում սխալները որոշելու համար օգտագործվում են հարցումներում բառերի հաճախականության և կապակցության մասին տվյալները, հարցումներն ուղղելու և ճշտելու պատմությունը, որոնք կատարում են հենց օգտատերերը, ինչպես նաև Վիքիպեդիայի նման խոշոր կայքերում բառերի կիրառման վիճակագրությունը։ Սխալներն ուղղելու հիմնական խնդիրը հարցումը ճիշտ գրելու վերականգնումն է, որպեսզի որոնողական համակարգը փնտրի և գտնի հենց այն, ինչ հարկավոր է, չնայած բառը գրելիս թույլ տված սխալին։ Որոնողական համակարգը գրեթե յուրաքանչյուր տասներորդ հարցման ժամանակ սխալ կամ վրիպակ է գտնում։
Հաճախ ավտոմատ ուղղման կանոնները կարող են հակասել բառային նորմերին։ Օրինակ, 100 դեպքից 85–ում «Таиланд» բառը գրում են «й» տառով և վերջերս Յանդեքսը դադարել է ուղղել այդ սխալը, «Тайланд» որոնելիս համակարգը փնտրում է բառի երկու տարբերակները։
Համեմատաբար նոր բառերի համար հաճախ գոյություն ունի երկու գրելաձև, միևնույն բառը տարբեր բառարաններում կարող է գրվել տարբեր կերպ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին», օգոստոսին թույլ տրված սխալների թվով առաջատարը «одноклассники» բառն է։ Սակայն սխալների և վրիպակների թիվն առաջին հերթին կապված է հարցման տարածվածության հետ` ամսվա ընթացքում ավելի քան 70 միլիոն հարցում։–0–