USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Յանդեքսը» մտածում է նոր ծառայություն ներմուծելու մասին, որի միջոցով մարդիկ տեղեկություն կստանան մետրոյում առկա խցանումների մասին

05.06.2013, 19:49
«Յանդեքս» ընկերությունը մտածում է նոր ծառայություն ներմուծելու մասին, որի միջոցով մարդիկ տեղեկություն կստանան մետրոյում առկա խցանումների մասին, Digit.ru–ին է հայտնել «Յանդեքս» ընկերության մամուլի քարտուղար Օչիր Մանջիկովը։
«Յանդեքսը» մտածում է նոր ծառայություն ներմուծելու մասին, որի միջոցով մարդիկ տեղեկություն կստանան մետրոյում առկա խցանումների մասին
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունը մտածում է նոր ծառայություն ներմուծելու մասին, որի միջոցով մարդիկ տեղեկություն կստանան մետրոյում առկա խցանումների մասին, Digit.ru–ին է հայտնել «Յանդեքս» ընկերության մամուլի քարտուղար Օչիր Մանջիկովը։

«Մենք մտածել ենք այդ թեմայի շուրջ, սակայն դեռ չենք գտել այդ խնդրի լուծումը»,– ասել է Մանջիկովը։

Չորեքշաբթի Մոսկվայի մետրոյի ուղևորներից յուրաքանչյուրը նման տեղեկատվության կարիք է զգացել, քանի որ «Լենինի անվան գրադարան» և «Օխոտնի ռյադ» կայանների միջև ընկած հատվածում մալուխ է բռնկվել, և պատահարի հետևանքով Սոկոլնիկիի գծի գնացքների ընթացքը մասամբ դադարեցվել է։ Մետրոյի մյուս ճյուղերում ուղևորափոխադրումների հոսքն աճել է մինչև կրիտիկական մակարդակի։

Տվյալ պահին աշխատում է «Յանդեքս. Մետրո» բջջային հավելվածը, որը թույլ է տալիս օպտիմալ երթուղի գտնել և չսխալվել վագոնների հարցում։ Ինտերնետին միանալ չի պահանջվում, կարելի է օգտվել ներդիրից անմիջապես ընթացքի ժամանակ։

Արտակարգ պատահարի կապակցությամբ մոսկովյան մետրոպոլիտենում այսօր առավոտյան «Յանդեքս. Տաքսի»–ում պատվերների թիվը երեկվա համեմատ` ժամը 8–ից 12–ն ընկած ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 1.5 անգամ ։ -0