«Յանդեքսը» և Mail.ru-ն ռուսական ինտերնետ–ընկերությունների առաջատարներն են. Forbes
28.02.2013,
12:27
Ռուսաստանի 30 ամենախոշոր ինտերնետ– ընկերությունների վերաբերյալ Forbes ամսագրի հրապարակած վարկանիշի համաձայն, շուկայի առաջատարն է «Յանդեքսը», անցյալ տարվանից երկրորդ տեղը պահպանում է Mail.ru-ն: Ընկերությունների հասույթը կազմել է 947 մլն դոլար և 745 մլն դոլար համապատասխանաբար, հաղորդում է tasstelecom.ru-ն:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի 30 ամենախոշոր ինտերնետ– ընկերությունների վերաբերյալ Forbes ամսագրի հրապարակած վարկանիշի համաձայն, շուկայի առաջատարն է «Յանդեքսը», անցյալ տարվանից երկրորդ տեղը պահպանում է Mail.ru-ն: Ընկերությունների հասույթը կազմել է 947 մլն դոլար և 745 մլն դոլար համապատասխանաբար, հաղորդում է tasstelecom.ru-ն:
Վարկանիշի երրորդ հորիզոնականը նույնպես չի փոխվել անցյալ տարվանից, այն զբաղեցնում է «Ուտկոնոս» խանութը` 300 մլն դոլար հասույթով: «Վկոնտակտե» ճանաչված սոցիալական ցանցը 8-րդ տեղից հայտնվել է ցուցակի 10-րդ տեղում: Վարկանիշում երկու դիրքով` 23-րդ տեղից 25-րդ տեղն է իջել Livejournal բլոգհոսթինգի սեփականատեր SUP Media ընկերությունը:
Այս տարի վարկանիշում է հայտնվել SuperJob.ru ընկերությունը, որի հասույթը կազմել է 50 մլն դոլար: Ռեկրուտինգային գործակալությունը զբաղեցնում է ցուցակի 24-րդ տեղը:
Ցուցակը եզրափակել է Mamba ծանոթությունների կայքը` 35 մլն դոլար հասույթով: Անցյալ տարի Forbes-ի վարկանիշում այն զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը:
Ինչպես նշում է պարբերականը, ռուսական 30 խոշոր ինտերնետ–ընկերությունների ընդհանուր հասույթը գերազանցել է 5 մլրդ դոլարը: -0-