USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Yahoo ինտերնետային պորտալը նոր տեղեկատվական–լրատվական ծառայություն կստեղծի

27.11.2013, 14:00
Yahoo պորտալի ղեկավարությունը սկսել է տեղեկատվական–լրատվական ծառայության ստեղծման աշխատանքները, որը կոչված է «նոր խոսք դառնալ ինտերնետային լրագրության ոլորտում»։ Ինչպես գրում է  tasstelecom.ru–ն` հղում անելով եվրոպական ԶԼՄ–ներին, այս նախագծի ղեկավար է նշանակվել հայտնի ամերիկացի հեռուստալրագրող և հաղորդավար Քեթի Քուրիքը։
Yahoo ինտերնետային պորտալը նոր տեղեկատվական–լրատվական ծառայություն կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Yahoo պորտալի ղեկավարությունը սկսել է տեղեկատվական–լրատվական ծառայության ստեղծման աշխատանքները, որը կոչված է «նոր խոսք դառնալ ինտերնետային լրագրության ոլորտում»։ Ինչպես գրում է  tasstelecom.ru–ն` հղում անելով եվրոպական ԶԼՄ–ներին, այս նախագծի ղեկավար է նշանակվել հայտնի ամերիկացի հեռուստալրագրող և հաղորդավար Քեթի Քուրիքը։

Նա աշխատանքի փորձ ունի այնպիսի խոշորագույն ամերիկյան հեռուստաալիքներում, ինչպիսիք են ABC–ին և CBC.

«Քուրիքը կգլխավորի ստեղծվող Yahoo News լրատվական ծառայությունը», – նշում է BBC բրիտանական հեռարձակող կորպորացիան։ Սպասվում է, որ նոր նախագիծը կգործարկվի 2014 թ–ի սկզբին։–0–