USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Twitter–ը տարիքային սահմանափակում է կիրառում Vine ծառայությունից օգտվելու համար

07.02.2013, 16:19
Twitter–ը 17 տարեկանից ցածր անձանց թույլ չի տալիս օգտվել իր Vine ծառայությունից։ Ընկերությունը բացատրում է, որ կարող են խնդիրներ առաջանալ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տարածման հետ կապված, գրում է digit.ru –ն` հղում անելով Apple–ի App Store էջին։
Twitter–ը տարիքային սահմանափակում է կիրառում Vine ծառայությունից օգտվելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Twitter–ը 17 տարեկանից ցածր անձանց թույլ չի տալիս օգտվել իր Vine ծառայությունից։ Ընկերությունը բացատրում է, որ կարող են խնդիրներ առաջանալ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տարածման հետ կապված, գրում է digit.ru –ն` հղում անելով Apple–ի App Store էջին։

Ինչպես ավելի վաղ գրել էին մի շարք ԶԼՄ–ներ, Vine–ի գործարկումից անմիջապես հետո դրա օգտատերերը սկսեցին ակտիվորեն միմյանց փոխանակել պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր։ Նման տեսակի տեսանյութի առկայությունը Vine–ին App Store–ից հեռացվելու սպառնալիքի տակ դրեց, քանի որ խանութի կանոնների համաձայն` հավելվածները պետք է չտարածեն պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր։

«Տվյալ հավելվածը ներբեռնելու համար պետք է լրացած լինի ձեր 17 տարին»,– հավելվածի նկարագրմանն առընթեր նման լրացուցիչ գրություն է հայտնվել այսօր App Store–ում, չնայած նախկինում հավելվածը 12+ վարկանիշ ուներ, գրում է The Verge–ը։ Դրա պատճառը ծառայությունը նշում է հոլովակներում ալկոհոլի և ծխախոտի վերաբերյալ առկա դրվագները, բռնության տեսարանները, «սև» հումորը, ինչպես նաև մերկ մարմինների և էրոտիկ բնույթի պատկերների հաճախ հայտնվելը։

Vine 1.0.5 տարբերակի տեղադրումը փորձելիս օգտատերը պետք է ևս մեկ անգամ հայտնվող պատուհանում հաստատի իր տարիքը։ Այդպիսով, եթե օգտատերը համաձայնում է տեղադրմանը, ապա նա իր վրա պատասխանատվություն է վերցնում ծառայության նյութերը դիտելու առումով։ Ավելի վաղ Twitter–ը փորձեց սահմանափակել պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տարածումը` արգելափակելով կայքի որոնման համակարգից մի շարք համապատասխան տերմիններ։

Vine ծառայությունը թույլ է տալիս կարճ 6 վայրկյանանոց տեսահոլովակներ ստեղծել` Apple iPhone սմարթֆոնների օգնությամբ և փոխանակել ընկերների շրջանում։ Vine–ը ստեղծվել է երեք մշակողների կողմից` 2012թ.–ի հունիսից, իսկ հոկտեմբերին այն ձեռք բերեց Twitter–ը։ Տվյալ հավելվածը Apple App Store հավելվածների խանութում է հայտնվել հունվարի 24–ին։  –0–