Wikipedia-ում ընդգրկված հոդվածների կեսից շատում սխալներ կան. հետազոտություն
19.04.2012,
14:00
Wikipedia հանրագիտարանում ընդգրկված՝ կազմակերպություններ ներկայացնող հոդվածների շուրջ 60 տոկոսում փաստացի սխալներ կան, գրում է The Daily Mail թերթը՝ հղում անելով Փենսիլվանիայի համալասարանի ավագ դասախոս Մարսիա Դիստասոյի (Marcia W. DiStaso) հետազոտությանը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Wikipedia հանրագիտարանում ընդգրկված՝ կազմակերպություններ ներկայացնող հոդվածների շուրջ 60 տոկոսում փաստացի սխալներ կան, գրում է The Daily Mail թերթը՝ հղում անելով Փենսիլվանիայի համալասարանի ավագ դասախոս Մարսիա Դիստասոյի (Marcia W. DiStaso) հետազոտությանը:
Wikipedia-ի կանոնների համաձայն, հեղինակները պետք է անկողմնակալություն պահպանեն, այդ պատճառով ընկերությունների մասին տեղեկություն պարունակող հոդվածները չեն կարող տեղադրել այդ ընկերությունների հետ կապ ունեցող մարդիկ: Փոփոխություններ կատարելու համար նրանք պետք է հոդվածի վերաբերյալ հարցում ներկայացնեն քննարկումների համար նախատեսված էջում:
Սակայն, ինչպես ցույց տվեցին իրենց հաճախորդներին նվիրված հոդվածներում բազմաթիվ սխալներ հայտնաբերած PR-ոլորտի մասնագետների հարցումները, այդ մեթոդով հաճախ չի հաջողվում ուղղել անշճտությունները: Դիստասոյի կողմից անցկացված հարցման մասնակիցների գրեթե քառորդ մասը հաստատում է, որ հոդվածները փոխելու վերաբերյալ թողած հայտերն անտեսվել են: Ուղղումների համար հաճախ մի քանի օր է պահանջվել, երբեմն նույնիսկ՝ շաբաթներ:
Մարսիա Դիստասոն կարծում է, որ Wikipedia-ն պետք է ավելի հստակ կանոններ մշակի, որոնք կկանոնակարգեն PR մասնագետների գործողությունները առցանց հանրագիտարանի շրջանակներում: Բացի այդ, պետք է հոդվածների անսխալության կանոնավոր ստուգումներ անցկացնել, նշում է հետազոտության հեղինակը:
Wikipedia-ն գործարկվել է 2001թ.-ի սկզբին, այժմ այն աշխարհի ամենաճանաչված կայքերից մեկն է: comScore վերլուծական ընկերության վիճակագրության համաձայն, ռեսուրսի միայն անգլերեն բաժինն օրական 25 մլն այցելու ունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: -0-