Wi-Fi–ից օգտվողների տվյալները ռեստորանների համար «մի քանի դոլար» կարժենան
14.08.2014,
14:27
Կառավարության` արդեն ուժի մեջ մտած №758 որոշումը պարտավորեցնում է Wi-Fi հասանելիության կետերի տերերին պահել տեղեկությունն այն մասին, թե ինչով են զբաղվում մարդիկ համացանցում։ Բայց նույնիսկ հսկայական տրաֆիկով հարթակների համար, օրինակ, մետրոպոլիտենի, տեղեկություն պահելը կարժենա ամսական առավելագույնս մի քանի հազար դոլար, հաշվել է Acronis տվյալների կենտրոնի օպերատորը РБК–ի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կառավարության` արդեն ուժի մեջ մտած №758 որոշումը պարտավորեցնում է Wi-Fi հասանելիության կետերի տերերին պահել տեղեկությունն այն մասին, թե ինչով են զբաղվում մարդիկ համացանցում։ Բայց նույնիսկ հսկայական տրաֆիկով հարթակների համար, օրինակ, մետրոպոլիտենի, տեղեկություն պահելը կարժենա ամսական առավելագույնս մի քանի հազար դոլար, հաշվել է Acronis տվյալների կենտրոնի օպերատորը РБК–ի համար։
Անվճար Wi-Fi կետերի տերերը պետք է կես տարվա ընթացքում պահեն օգտագործողների և համացանցում նրանց ակտիվության մասին տվյալները, ասել է Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենձովը։
Մոսկվացիները մետրոյում օգտվում են անվճար Wi-Fi–ից` դրան միանում է այն գծերի ուղևորների 18 տոկոսը, որտեղ այդ ծառայությունն արդեն չի գործում, РБК–ին է պատմել վագոններում ինտերնետ միացնելու մրցույթում շահած «Մաքսիմա Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչը։ Այսինքն, խոսքն ավելի քան 400 հազար մարդկանց մասին է, ովքեր ավելի քան 500 հազար միացումներ են կատարում և օրական միջինը մոտ 9 Տբ տվյալներ փոխանցում, հաշվել է նա։
Ragout ռեստորաններում անվճար Wi-Fi–ից օգտվում է գրեթե յուրաքանչյուր այցելուն` օրական մոտ 600 մարդ, պատմում է ռեստորանների համասեփականատեր Սեմյոն Կրիմովը։ Ըստ նրա, ռեստորանները միացած են համացանցին անսահմանափակ սակագներով և չեն հաշվում, թե տվյալների ինչ ծավալ են փոխանցում այցելուները։ «Մարդկանցից տեղեկություն հավաքելն ու ինտերնետ հասանելիություն ապահովելն իմ բիզնեսը չէ։ Ես տալիս եմ Wi-Fi–ը որպես անձեռոցիկ կերակրատեսակի հետ։ Այդ ծառայության համար որոշակի գումարներ եմ վճարում, բայց փոխարենը որոշակի լոյալություն և այցելուների հարմարավետություն եմ ստանում»,– ասում է Կրիմովը։
Վնուկովո օդանավակայանում «ՄեգաՖոնի» անվճար Wi-Fi–ից այդքան էլ հաճախ չեն օգտվում, պատմել է օպերատորի ներկայացուցիչ Պավել Լարինը` օրական օդանավակայան է գալիս օպերատորի ավելի քան 10 հազար հաճախորդ, իսկ Wi-Fi–ին միանում են «մի քանի տասնյակ»։ Ըստ նրա, Wi-Fi–ին միանալիս, չվերթի սպասող ուղևորը, միջինը փոխանցում և ստանում է մոտ 30 Մբ, իսկ բջջային կապով` ավելի քան 200 Մբ։ Լարինը բացատրում է, որ LTE–ով տվյալների փոխանցման արագությունը բավարար է երաժշտություն և հեռավոր թռիչքի ժամանակ նույնիսկ ֆիլմ ներբեռնելու համար։
Wi-Fi կետերի տերերին պարտավորեցրել են պահել տվյալներն այն մասին, թե այցելուներն ինչ կայքեր են այցելում և ինչ սարքերից են օգտվում։ Տվյալների առաջին տեսակն ինտերնետ տրաֆիկի մոտ 0.01 տոկոսն է, կարծում են տվյալների կենտրոնի օպերատոր Acronis ընկերությունում։
Օրինակ` մետրոպոլիտենի օրական 9 Տբ օգտատիրական տրաֆիկը տալիս է 0.5-1 Տբ լոգեր, այսինքն, գրառումներ այն մասին, ինչով և որ կայքերում էին այդ ուղևորները մետրոյում, ասում է Acronis–ի ամպային լուծումների մշակման փոխնախագահ Իվան Լուկովնիկովը` օգտատիրական լոգերը կես տարի պահելու համար բավական է տվյալների 200 Գբ։ Այդ տվյալներն ինքնուրույն պահելու համար համացանցում Wi-Fi օպերատորը պետք է ոչ ավելի, քան 1 Տբ ծավալի պահոց ունենա։
Տվյալների կենտրոններում նման ծավալի տեղեկություն պահելիս ամսական պետք է վճարել մի քանի հարյուր դոլարից մինչև մի քանի հազար դոլար։ Մի քանի հարյուր և նույնիսկ մի քանի հազար Wi-Fi–միացումներով ռեստորաններն օրական օգտատիրական լոգեր պահելու համար ամսական բառացիորեն պետք է վճարեն մի քանի դոլար, ավելացրել է Լուկովնիկովը։
-0-