USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

WhatsApp-ն ինքնաոչնչացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ է գործարկել

21.02.2017, 15:49
WhatsApp-ը  Status նոր գործառույթ ունի, հայտնում է The Verge-ը։
WhatsApp-ն ինքնաոչնչացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. WhatsApp-ը  Status նոր գործառույթ ունի, հայտնում է The Verge-ը։

Այսուհետ օգտատերերը կկարողանան որպես ստատուս տեղադրել լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք կանհետանան 24 ժամից:

Բացի այդ, ինքնաոչնչացող ստատուսները հնարավոր կլինի ուղեկցել տեքստերով, նկարներով ու էմոտիկոններով։

Այժմ այս գործառույթը հասանելի է օգտատերերին միայն Ֆրանսիայում և Նիդեռլանդներում, սակայն, ինչպես խոստանում են մշակողները, այն առաջիկայում կհայտնվի բոլոր սարքերում:

Snapchat-ը նմանատիպ My Story գործառույթ էր գործարկել դեռևս 2014-ին: 2016-ի ամռանը նմանատաիպ գործառույթ գործարկվեց նաև Instagram-ում, որը, ինչպես և WhatsApp-ը, պատկանում է Facebook-ին: -0-