Web-մասնագետների մեծ մասը կայքերը չի հարմարեցնում բջջային սարքերին
01.11.2013,
12:27
Վերջին տարվա ընթացքում բջջային համացանցից օգտվողների թիվն աճել է 54 տոկոսով, հայտնում է rbcdaily–ն` հղում անելով Mail.Ru Group–ի և Nielsen–ի համատեղ հետազոտությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին տարվա ընթացքում բջջային համացանցից օգտվողների թիվն աճել է 54 տոկոսով, հայտնում է rbcdaily–ն` հղում անելով Mail.Ru Group–ի և Nielsen–ի համատեղ հետազոտությանը։
Չնայած սրան` web-մշակողների մեծ մասը կարծում է, որ կայքի սովորական տարբերակն առաջարկում է ընդունելի մակարդակի կոնտենտ կամ ռեսուրսը բոլորովին չի համապատասխանում սմարթֆոնների և պլանշետների միջոցով կայք այցելողներին։ Mail.Ru Group–ի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Ալեքսանդր Գորնին վստահ է, որ մշակողներն անխուսափելիորեն կսկսեն հարմարեցնել իրենց ռեսուրսները, ինչը խթան կհանդիսանա բջջային ինտերնետի աճի համար։
Mail.Ru Group–ի տվյալների համաձայն, կայքերի բջջային տարբերակների ստեղծման հիմնական խթան են հանդիսանում աշխատանքի ավելի բարձր արագության ապահովման հնարավորությունը սմարթֆոնների և պլանշետների օգտագործողների համար (դեսքթոփային տարբերակի համեմատ), ինչպես նաև բջջային սարքերի միջոցով համացանցից օգտվողների բավականին մեծ և մշտապես աճող մասնաբաժինը։
«Ինտերնետի օգտագործումը սմարթֆոններից և պլանշետներից արդեն համադրելի է դեսքթոփայինի հետ, բայց բջջային ինտերնետն ակտիվորեն աճում է, և առաջիկայում այդ դինամիկան կպահպանվի։ Այնուամենայնիվ, առայժմ կայքերի բազմաթիվ մշակողներ փոփոխություն չեն զգում շուկայում»,– նշում է Գորնին։
Web-մասնագետների հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 67 տոկոսն առայժմ կայքերը չի հարմարեցնում բջջային սարքերի համար, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այնուամենայնիվ, կայքերի մշակողները կարծում են, որ, նախևառաջ, հարմարեցման պահանջ ունեն ծանոթության կայքերը և սոցիալական ցանցերը, օնլայն–ծառայությունները և տեղեկատու–կայքերը։
23 տոկոսը կարծում է, որ այցելուները միանգամից կլքեն կայքը, եթե այն հարմարեցված չէ բջջային սարքերի համար։ «Բջջային տարբերակների մշակման կողմնակիցները վստահ են, որ այն կարող է նպաստել լսարանի էական աճին»,– նշել է Mail.Ru Group–ի ներկայացուցիչներից մեկը։
Սմարթֆոնները զգալիորեն ազդել են ողջ աշխարհում բջջային ծառայությունների օգտագործման կառուցվածքի վրա ։ Հեռախոսից այժմ օգտվում են օրական միջինը 83.5 րոպե, որից ընդամենը յոթ րոպե է տրվում ավանդական ձայնային կապին։ Իսկ մնացածը սոցիալական ցանցերի օգտագործումն է` օրական 24,3 րոպե (30%), հավելվածներն էլ աստիճանաբար դուրս են մղում ավանդական բրաուզինգը` 73% 11% –ի դիմաց, համապատասխանաբար։
2013 թվականի սեպտեմբերին համացանցի բոլոր այցելուների 29 տոկոսն ինտերնետին է միացել ինչ–որ բջջային սարքի օգնությամբ։ Բջջային ինտերնետից օգտվողների հիմնական խմբում 19-30 տարեկան երիտասարդներն են, ովքեր համացանցից օգտվում են երեկոյան ժամերին (ժամը 22.00–ից մինչև կեսգիշեր) և հանգստյան օրերին։ –0-