Վրաստանը Իրանին ինտերնետ կմատակարարի Ucom ընկերության օպտիկամանրաթելային ցանցի միջոցով
31.05.2013,
19:32
Վրաստանը հունիսի սկզբից Իրանին ինտերնետ կմատակարարի Ucom ընկերության օպտիկամանրաթելային ցանցի միջոցով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Վրաստանը հունիսի սկզբից Իրանին ինտերնետ կմատակարարի Ucom ընկերության օպտիկամանրաթելային ցանցի միջոցով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Մատակարարումը կիրականացվի Ucom–ի և վրացական «Caucasus Online» ընկերության միջև ապրիլի 3-ին կնքված պայմանագրի հիման վրա։
«Մի քանի օրից այդ միացումը կկատարվի և Իրանին ինտերնետ կմատակարարվի Հայաստանով` տարանցման միջոցով»,– ասաց նա։
Նա հայտնեց նաև, որ հիմնական թողունակությունը կկազմի 40 գ/բիթ, այնուհետև արագությունը կավելանա։
«Այն պայմանները, որոնք մենք կարողացել ենք ստեղծել այդ տարանցման համար, բարենպաստ են, և մենք հույս ունենք, որ սա առաջին քայլն է, հետագայում մենք կկարողանանք ավելացնել մեր տրաֆիկը»,– ասաց Եսայանը։
«Ucom» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ Հայաստանում: Այն առաջին ընկերություն էր տարածաշրջանում, որը իր կառուցած օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ առաջարկեց գոյություն ունեցող լավագույն լուծումը` FTTH (օպտիկան դեպի տուն) տեխնոլոգիան: Ընկերությունը ներկայացնում և օգտագործում է Շվեդական Էրիքսոն (Ericsson) ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիան: --0—