USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

«ВКонтакте»-ի նոր գլխավոր տնօրեն է դարձել Բորիս Դոբրոդեևը

18.09.2014, 12:38
Բորիս Դոբրոդեևը նշանակվել է ռուսական խոշոր «В Контакте» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնում, Անդրեյ Ռոգոզովը դարձել է գործառնությունների տնօրեն։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

«ВКонтакте»-ի նոր գլխավոր տնօրեն է դարձել Բորիս Դոբրոդեևը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բորիս Դոբրոդեևը նշանակվել է ռուսական խոշոր «В Контакте» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնում, Անդրեյ Ռոգոզովը դարձել է գործառնությունների տնօրեն։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Դոբրոդեևը պատասխանատու կլինի ընկերության ռազմավարության մշակման, ֆինանսական և առևտրային գործունեության համար։ Ռոգոզովը կղեկավարի ապրանքի զարգացման գործը և կգլխավորի ընկերության գործունեության բոլոր ապրանքային և տեխնոլոգիական ուղղությունները։

Դոբրոդեևն ընկերություն եկել է 2013 թ. նոյեմբերին և զբաղեցրել գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ Ռոգոզովն ընկերությունում է 2007 թվականից և վերջին տարիներին ղեկավարել է «ВКонтакте»-ի ծառայությունների մշակումների գործընթացները։ -0-