USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

«ՎԿոնտակտեն» մտադիր է օգտատերերի միջև դրամական փոխանցումների ֆունկցիա գործարկել

29.08.2016, 20:45
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը մտադիր է մինչև տարեվերջ օգտատերերի միջև դրամական փոխանցումների հնարավորություն գործարկել:
«ՎԿոնտակտեն» մտադիր է օգտատերերի միջև դրամական փոխանցումների ֆունկցիա գործարկել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը մտադիր է մինչև տարեվերջ օգտատերերի միջև դրամական փոխանցումների հնարավորություն գործարկել, գրում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով սոցիալական ցանցի ծրագրերին ծանոթ աղբյուրին:

Պարբերականի տվյալներով, ֆունկցիան հասանելի կլինի ինչպես վեբ տարբերակում, այնպես էլ բջջային հավելվածում, իսկ փոխանցում հնարավոր կլինի կատարել ցանկացած բանկային քարտի միջոցով: Ընդ որում, փոխանցում կատարելու համար օգտատերը պարտավոր չէ իմանալ ստացողի քարտի համարը` գումարը կարելի է ուղարկել կոնկրետ մարդու անունով, ով կցել է իր քարտը սոցիալական ցանցի իր էջին: Թե ինչպիսին է լինելու ծառայության միջնորդավճարը, հայտնի չէ, գրում է newsru.com-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին միջոցների փոխանցման սեփական ծառայությունն էր գործարկել «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը` «ՎՏԲ 24» բանկի հետ միասին: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է կցել քարտը սոցիալական ցանցի պրոֆիլին, իսկ մեկ անգամով փոխանցվող գումարը կարող է կազմել 500-ից մինչև 75 հազար ռուբլի:

«Օդնոկլասնիկիի» մամուլի ծառայության ղեկավար Անաստասիա Ժբանովայի խոսքով, սոցիալական ցանցի ներսում քարտից քարտ փոխանցումները տարածված են, իսկ փոխանցվող միջին գումարը կազմում է 4 հազար ռուբլի: Նա նաև նշել է, որ ծառայության գործարկումից որոշ ժամանակ անց, օգտատերերի խնդրանքով դրանում ավելացվել է միջազգային փոխանցումների հնարավորությունը: -0-