USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցն առցանց խանութ է գործարկում

11.09.2015, 12:29
«ՎԿոնտակտե» ռուսական խոշորագույն ցանցերից մեկը որոշել է որոշել է զբաղվել առցանց առևտրով և իր հարթակում գործարկում է «Ապրանքներ» բաժինը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Փրայմը, գրում է «Վեդոմոստի» թերթը` հղում անելով ընկերության ներկայացուցիչ Գեորգի Լոբուշկինին։
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցն առցանց խանութ է գործարկում
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» ռուսական խոշորագույն ցանցերից մեկը որոշել է որոշել է զբաղվել առցանց առևտրով և իր հարթակում գործարկում է «Ապրանքներ» բաժինը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Փրայմը, գրում է «Վեդոմոստի» թերթը` հղում անելով ընկերության ներկայացուցիչ Գեորգի Լոբուշկինին։

Նոր բաժնում կներկայացվի ապրանքների կատալոգ ըստ կատեգորիաների ապրանքներ փնտրելու հնարավորությամբ։ Փաստորեն, բաժինը կաշխատի որպես ցուցափեղկ գնում կատարելու համար, ցանցի օգտատերը պետք է կապվի վաճառքի ենթակա իր ապրանքը տեղադրած առանձին ընկերակցության ադմինիստրատորի հետ։

Տվյալ պահին բաժնին որևէ վճարային համակարգ չի կցվել։

Այսօր ցուցափեղկը գործարկվել է թեստային ռեժիմով սահմանափակ թվով ընկերակցությունների և խմբերի համար։ Ավելի ուշ այն հասանելի կլինի սոցցանցի բոլոր ընկերակցությունների համար, պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։