USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

«ՎԿոնտակտեն» դյուրացրել է կատարողների տեղադրած երաժշտության որոնումը

20.06.2013, 19:08
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում «Հանրահայտ» բաժնում երաժշտությունը փնտրելը հեշտացել է. ավելացվել են կատարողների պաշտոնական խմբերի հղումները, գրում է digit.ru–ն` հղում անելով «Վկոնտակտեի թիմ» ընկերությանը։
«ՎԿոնտակտեն» դյուրացրել է կատարողների տեղադրած երաժշտության որոնումը
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում «Հանրահայտ» բաժնում երաժշտությունը փնտրելը հեշտացել է. ավելացվել են կատարողների պաշտոնական խմբերի հղումները, գրում է digit.ru–ն` հղում անելով «Վկոնտակտեի թիմ» ընկերությանը։

«ՎԿոնտակտեում հարյուրավոր ընկերություններ կան, որտեղ երաժիշտները սեփական երաժշտությունն են տեղադրում։ Այսօր մենք թարմացրել ենք «Հանրահայտ» բաժինը, որպեսզի նման ընկերությունները փնտրելն ավելի հեշտ լինի»,– նշված է հայտարարության մեջ։

Յուրաքանչյուր ժանրային բաժնի վերին մասում այժմ կատարողների էջերի և խմբերի հղումներ կան։ Օգտատերը դրանց միջոցով կարող է «նավարկել» դեպի երաժիշտների բեռնած ձայնագրությունների ցուցակներ։

Բաժնում նշվում է, որ երաժիշտները կարող են սեփական ստեղծագործության հղում տեղադրել։ Դրա համար պետք է հայտ ներկայացնել։ Միաժամանակ չի նշվում, թե ստուգվելու՞ է արդյոք ձայնագրության հեղինակային իրավունքի առկայությունը, թե ոչ։-0-