«ВКонтакте» սոցցանցի օրական այցելությունների թիվը հասել է 70 միլիոնի
19.01.2015,
13:18
«ВКонтакте» սոցցանցի օրական այցելությունների թիվը հասել է 70 միլիոնի։ «Лента.ру»–ն հայտնում է, որ այս մասին նշված է ընկերության` Twitter–ի պաշտոնական էջում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «ВКонтакте» սոցցանցի օրական այցելությունների թիվը հասել է 70 միլիոնի։ «Лента.ру»–ն հայտնում է, որ այս մասին նշված է ընկերության` Twitter–ի պաշտոնական էջում։
Ինչպես «Ленте.ру»–ին տեղեկացրել է «ВКонтакте»–ի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը, նախորդ ռեկորդը գրանցվել է 2014թ.–ի հունվարի 21–ին։ Այն ժամանակ ունիկալ օգտատերերի թիվը օրական կազմել է 60 միլիոն։
«Вконтакте» սոցցանցն աշխատում է 2006թ.–ի հոկտեմբերից։ 2014թ.–ի սեպտեմբերից այն ամբողջությամբ պատկանում է Mail.ru Group կորպորացիային։ Այն, Liveinternet.ru–ի վիճակագրական տվյալներով, համացանցում ամենահայտնի կայքն է։ Այցելության թվով երկրորդը «Одноклассники» սոցցանցն է, վերջին շաբաթվա ընթացքում մեկ օրվա մեջ ռեսուրս է այցելել միջինը 48 մլն օգտատեր։–0–