USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Вконтакте» սոցցանցում ավելի քան 226 հազար account է սառեցվել

16.09.2014, 14:57
«Вконтакте» սոցցանցում ավելի քան 185 հազար account է սառեցվել, որոնք կապված են Mail.ru փոստային համակարգին, ինչպես նաև՝ 31 հազար account, որոնք կապված են «Яндекс.Почта» փոստային համակարգին և ևս 10 հազար account, որոնք կապ ունեն Gmail համակարգի հետ: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է սոցցանցի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը:
«Вконтакте» սոցցանցում ավելի քան 226 հազար account է սառեցվել

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Вконтакте» սոցցանցում ավելի քան 185 հազար account է սառեցվել, որոնք կապված են Mail.ru փոստային համակարգին, ինչպես նաև՝ 31 հազար account, որոնք կապված են «Яндекс.Почта» փոստային համակարգին և ևս 10 հազար account, որոնք կապ ունեն Gmail համակարգի հետ: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է սոցցանցի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը:

«Вконтакте» սոցցանցը account-ների տերերին հաղորդագրություն է ուղարկել գաղտնաբառը փոխելու անհրաժեշտության մասին: Ինչպես նշել է Լոբուշկինը, սառեցումը կապված է նաև այն բանի հետ, որ շատ օգտատերեր օգտագործում են միևնույն գաղտնաբառը «ВКонтакте» սոցցանցի և էլեկտրոնային փոստի համար:

Նախորդ շաբաթ համացանցում հրապարակվել էր  Google-ի Gmail փոստային ծառայության գրեթե  5 մլն օգտատերերի, Mail.ru -ի օգտատերերի 4,5 մլն account-երի և «Яндекса» համակարգի ավելի քան 1 մլն օգտատերերի գաղտնաբառերի և գաղտնանունների տվյալների բազան:-0-