USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը նշում է ծննդյան վեցերորդ տարին

10.10.2012, 19:58
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը չորեքշաբթի նշում է իր ծննդյան վեցերորդ տարին՝ սոցցանցերի շրջանում ամենամեծ շուրջօրյա լսարանով, բայց նաև իր գլխավոր մրցակից «Օդնոկլասնիկի»–ի կողմից մեծացած ճնշումով, հայտնում է  digit.ru–ն։
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը նշում է ծննդյան վեցերորդ տարին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը չորեքշաբթի նշում է իր ծննդյան վեցերորդ տարին՝ սոցցանցերի շրջանում ամենամեծ շուրջօրյա լսարանով, բայց նաև իր գլխավոր մրցակից «Օդնոկլասնիկի»–ի կողմից մեծացած ճնշումով, հայտնում է  digit.ru–ն։

Vkontakte.ru դոմենը, որում մինչև վերջին ժամանակները գտնվում էր «ՎԿոնտակտե» սոցցանցի կայքը, գրանցվել է 2006 թվականի հոկտեմբերի 1–ին։ Սակայն, ինչպես նախկինում հայտնել է «ՎԿոնտակտե»–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը, սոցցանցի ծննդյան օրը ընդունված էր նշել հոկտեմբերի 10–ին, երբ սկսել են գործել առաջին ֆունկցիաները։

«ՎԿոնտակտե»–ի կյանքի վեցերորդ տարին սոցցանցի համար նշանավորվել է նաև մի շարք կարևոր ծանուցումներով։ Մասնավորապես, սոցցանցը գործարկել է տեսազանգեր և ամբողջությամբ տեղափոխվել է նոր դոմեն` vk.com։ Ինչպես հայտնել էր Դուրովը, այդ դոմենն ավելի դյուրին է հիշել, հարմար է բջջային հեռախոսներից հավաքելու  և ավելի պարզ օտարերկրյա օգտագործողների համար։ -0-