USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

«ՎԿոնտակտե» սոցցանցի աշխատանքի խափանումը վերացվել է

05.03.2012, 19:37
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ադմինիստրացիան լուծել է կայքի աշխատանքի խափանման խնդիրը, որը սկսվել էր մոտ ժամը 15:30-ին և դժվարություններ էր առաջացրել ռեսուրսի հետ աշխատելիս, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ընկերության մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը:
«ՎԿոնտակտե» սոցցանցի աշխատանքի խափանումը վերացվել է
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ադմինիստրացիան լուծել է կայքի աշխատանքի խափանման խնդիրը, որը սկսվել էր մոտ ժամը 15:30-ին և դժվարություններ էր առաջացրել ռեսուրսի հետ աշխատելիս, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ընկերության մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը:

«ՎԿոնտակտե»-ի աշխատանքի խափանումը մեր DNS-սերվերներում անհայտ ծագման մուտքի տրաֆիկի անսպասելի արագացման հետևանք էր: Սերվերների մի մասի կոնֆիգուրացիայի փոփոխումից հետո խափանումներ պետք է չլինեն, նույնիսկ եթե մուտքային տրաֆիկը կրկին աճի»,- պատմել է նա ՌԻԱ Նովոստիին:

Սերվիսի աշխատանքի խափանումները սկսվել են մոտավորապես 15:30-ին: Host-tracker մոնիտորինգային սերվիսի տվյալներով, դրանք դժվարություններ են ստեղծել Մոսկվայի և ԱՄՆ որոշ քաղաքների օգտագործողների համար:

«ՎԿոնտակտե»-ի օրական լսարանը կազմում է 33 միլիոն: Ռեսուրսում ավելի քան 100 միլիոն գրանցված կա: -0-