«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթում Հայաստանը 6-րդ տեղում է 53 երկրների շարքում
23.09.2013,
18:59
Հայաստանը «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթում ներկա պահին 6-֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում, տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթում ներկա պահին 6-֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում, տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները։
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ–ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։
««Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 22 օրվա ընթացքում ավելի քան 170.000 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ Դրանցից ավելի քան 10.000-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են։Այս ցուցանիշով Հայաստանը ներկա պահին 6-֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ ավելի քան 27.000 լուսանկարով, երկրորդ տեղում է Գերմանիան` 22.000 լուսանկարով։
Կազմակերպիչները նաև հիշեցնում են, որ Հայաստանը երեք շաբաթվա ընթացքում 130 մասնակից է ունեցել։ Մրցույթի մասնակիցներին խրախուսելու համար հայաստանյան կազմակերպիչները ֆոտոզբոսանքներ են կազմակերպել Երևանում, Գորիսում, Շուշիում և Վանաձորում։ Վերջին ֆոտոզբոսանքը տեղի է ունենալու սեպտեմբերի 29–֊ին Գյումրիում։
Նաև նշվում է, որ մրցույթի Հայաստանում մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 մլն դրամ, սակայն դեռ չեն որոշել, թե կոնկրետ ինչ մրցանակներ են տալու հաղթողներին։ Հայտնի է, թե ինչ մրցանակ է ստանալու միջազգային հաղթողը․ ուղևորություն Լոնդոն՝ «Վիքիմանիա» կոնֆերանսին մասնակցելու համար։
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը, որն անցկացվում է սեպտեմբերի 1–30–ը 50 երկրներում, առաջին անգամ կազմակերպվել է 2010թ.–ին Հոլանդիայում, իսկ 2011թ.–ից դարձել է միջազգային և արդեն հասցրել է ընդգրկվել Գինեսի գրքում` որպես աշխարհի ամենախոշոր ֆոտոմրցույթ։ Հայաստանն այս մրցույթին առաջին անգամ է մասնակցում։-0-