USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ուկրաինացի բլոգերները դատի են տվել Facebook–ին. ԶԼՄ

09.06.2015, 14:26
Ուկրաինացի հայտնի բլոգերների մի խումբ, որոնց թվում են Ռադայի ժողովրդական պատգամավոր Բորիսլավ Բերյոզան, ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը և գրականագետ Անդրեյ Բոնդարը, հայտարարել են Facebook–ի դեմ ներկայացված «համբավին հասցված վնասի համար» հայցի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ուկրաինական «Վեստի» թերթին։
Ուկրաինացի բլոգերները դատի են տվել Facebook–ին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինացի հայտնի բլոգերների մի խումբ, որոնց թվում են Ռադայի ժողովրդական պատգամավոր Բորիսլավ Բերյոզան, ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը և գրականագետ Անդրեյ Բոնդարը, հայտարարել են Facebook–ի դեմ ներկայացված «համբավին հասցված վնասի համար» հայցի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ուկրաինական «Վեստի» թերթին։

Նրանք Facebook–ին մեղադրում են գրաքննության դրսևորումների մեջ։ Սակայն կազմակերպությունը հերքում է մեղադրանքները։

Ավելի վաղ Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook–ը փակում է սոցցանցի ուկրաինացի օգտատերերի գրառումները` ընկերության ստանդարտները խախտելու, ագրեսիայի, էթնիկ ինքնության վիրավորանքի և խոշտանգումների կոչի համար։ Դրան ի պատասխան` Facebook սոցցանցում հայտնվել է խումբ, որը ուկրաինացի օգտատերերին կոչ էր անում սոցցանցին բոյկոտ հայտարարել` մի շարք ուկրաինացիների հաղորդագրությունների արգելափակման համար։ -0-