#ԴԱՏ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հայկական հիմնադրամը պատրաստ է պաշտպանել իր պատիվը դատարանում
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հայկական հիմնադրամը պատրաստ է պաշտպանել իր պատիվը դատարանում, բայց ոչ ի վնաս ոլորտի, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ԶԼՄ. Բելգիական հանձնաժողովը Facebook–ի դեմ հայց է ներկայացրել
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության հարցերով զբաղվող բելգիական հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ։ Հանձնաժողովը վստահեցնում է, որ Facebook –ը խախտում է մասնավոր կյանքի պաշտպանության եվրոպական և բելգիական օրենսդրությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով De Morgen–ին։Ուկրաինացի բլոգերները դատի են տվել Facebook–ին. ԶԼՄ
Ուկրաինացի հայտնի բլոգերների մի խումբ, որոնց թվում են Ռադայի ժողովրդական պատգամավոր Բորիսլավ Բերյոզան, ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը և գրականագետ Անդրեյ Բոնդարը, հայտարարել են Facebook–ի դեմ ներկայացված «համբավին հասցված վնասի համար» հայցի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ուկրաինական «Վեստի» թերթին։ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ դեսպանը դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման հարցեր են քննարկել
Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ այսօր քննարկել է դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրները, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:Apple–ի դեմ դատարան են տվել էլեկտրամոբիլի համար ինժեներներին գրավելու պատճառով
А123 Systems ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամոբիլների համար նանոֆոսֆատային մարտկոցների մշակմամբ, Apple–ին դատարան է տվել ինժեներներին անօրինական գրավելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple–ը մշակում է էլեկտրամոբիլի իր նախագիծը։Apple–ը, Google–ը, Intel–ն ու Adobe–ը 415 մլն դոլար կվճարեն աշխատակիցների ներկայացրած հայցը կարգավորելու համար
Ինտերնետի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի չորս ամերիկյան հսկաները` Apple–ը, Google–ը, Intel–ն ու Adobe–ը, պայմանավորվել են 415 մլն դոլար վճարել պահանջները կարգավորելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով BBC News–ին։Facebook–ը պետք է դատարանին պատասխանի, թե ինչու է սքանավորել օգտատերերի անձնական հաղորդագրությունները
Facebook սոցիալական ցանցի դեմ հայց է ներկայացվել անձնական հաղորդագրությունները սքանավորելու համար, ինչն արվել է նպատակային գովազդի նկատառումներից ելնելով։ Lenta.ru–ն հայտնում է, որ այդ մասին գրում է Reuters գործակալությունը` ներկայացնելով ամերիկացի դատավոր Ֆիլիս Հեմիլթոնի որոշումը։Apple–ը 400 մլն դոլար կվճարի օգտատերերին
Մանհեթենի դատարանը պարտադրել է Apple ամերիկյան կորպորացիային վճարել 450 մլն դոլար գրահրատարակիչների հետ դավադրության գործով փոխհատուցում կատարելու համար։ Դավադրությունը կազմակերպվել էր էլեկտրոնային գրքերի գները բարձրացնելու նպատակով, հաղորդում է Newsru.com–ը` հղում անելով РБК –ին։ԶԼՄ. Yahoo–ին սպառնացել են ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելուց հրաժարվելու համար
ԱՄՆ–ի իշխանությունները փորձել են տուգանել ամերիկյան Yahoo ընկերությանն օրական 250 հազար դոլարով, քանի դեռ ինտերնետ–ընկերությունը հրաժարվում է իր օգտատերերի տվյալները փոխանցել ԱՄՆ–ի իրավապահ մարմիններին։ Այդ մասին, ինչպես գրում է Փրայմը, հաղորդել է The Financial Times–ը։Նորություններ 1 - 20 of 35
First | Prev. | 1 2 | Next | Last