USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Twitter–ը փոխել է վեբ–ինտերֆեյսի դիզայնը

14.01.2014, 14:06
Twitter միկրոբլոգների ծառայությունը փոխել է  վեբ–ինտերֆեյսի արտաքին ձևավորումը` ավելի նմանեցնելով iOS և Android օպերացիոն համակարգերի հավելվածների դիզայնին, գրում է digit.ru–ն` հղում անելով Twitter–ի պաշտոնական էջի հաղորդագրությանը։
Twitter–ը փոխել է վեբ–ինտերֆեյսի դիզայնը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգների ծառայությունը փոխել է  վեբ–ինտերֆեյսի արտաքին ձևավորումը` ավելի նմանեցնելով iOS և Android օպերացիոն համակարգերի հավելվածների դիզայնին, գրում է digit.ru–ն` հղում անելով Twitter–ի պաշտոնական էջի հաղորդագրությանը։

Մշակողների խոսքով, ամենանկատելի փոփոխությունը պրոֆիլի մասին տեղեկատվական բլոկի տեղափոխումն է դեպի ձախ սյունակ, աջը ներկայում ամբողջովին զբաղված է հաղորդագրությունների ժապավենով։ Պրոֆիլի տակ նաև հայտնվել է ակնթարթային հաղորդագրության դաշտ, որն այժմ կարելի է ուղարկել հենց գլխավոր էջից։

«Նոր թվիթ» կոճակը սեղմելիս և թեժ կոճակների օգտագործման ժամանակ հայտնվում է ավանդական պատուհանը։ Նաև մի փոքր փոխվել է կայքի գունային լուծումը` բոլոր հիմնական գույներն անփոփոխ են մնացել, սևից սպիտակ է դարձել նավիգացիոն հատվածի գույնը, իսկ թվերը երկնագույն են դարձել։ -0-