USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Twitter-ի օգտագործողներն օրական ավելի քան 340 մլն հաղորդագրություն են հրապարակում

22.03.2012, 17:37
Twitter միկրոբլոգերի օգտագործողները կայքում օրական ավելի քան 340 միլիոն հաղորդագրություն են տեղադրում կամ շուրջ մեկ միլիարդ թվիթ յուրաքանչյուր երեք օրը մեկ, հայտնում է Twitter-ը, որը չորեքշաբթի նշել է իր վեցերորդ տարեդարձը:
Twitter-ի օգտագործողներն օրական ավելի քան 340 մլն հաղորդագրություն են հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգերի օգտագործողները կայքում օրական ավելի քան 340 միլիոն հաղորդագրություն են տեղադրում կամ շուրջ մեկ միլիարդ թվիթ յուրաքանչյուր երեք օրը մեկ, հայտնում է Twitter-ը, որը չորեքշաբթի նշել է իր վեցերորդ տարեդարձը:

Հինգ տարի առաջ՝ 2006 թվականի մարտի 21-ին, միկրոբլոգերի սերվիսում հայտնվել է առաջին գրառումը: Սերվիսի հիմնադիր Ջեք Դորսին (Jack Dorsey) իր ըքաունթում գրել է. «կարգավորում եմ իմ twttr-ը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին տարվա ընթացքում օրական թվիթ-հաղորդագրությունների ծավալն ավելի քան կրկնապատկվել է, դեռ մեկ տարի առաջ մեկ միլիարդ հաղորդագրություն ունենալու համար Twitter-ին պետք էր մեկ շաբաթ: -0-