USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Տեսագրությունների ամենատարածված աղբյուրը YouTube-ն է դառնում

17.07.2012, 11:22
Մարդիկ, ովքեր ցանկանում են որևէ իրադարձության մասին տեսագրություն դիտել կամ իրենց տեսագրությունը տեղադրել որևէ կայքում, ամենից հաճախ օգտվում են YouTube ինտերնետային պորտալից:
Տեսագրությունների ամենատարածված աղբյուրը YouTube-ն է դառնում
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մարդիկ, ովքեր ցանկանում են որևէ իրադարձության մասին տեսագրություն դիտել կամ իրենց տեսագրությունը տեղադրել որևէ կայքում, ամենից հաճախ օգտվում են YouTube ինտերնետային պորտալից:

Այս կայքի օգնության են շատ հաճախ դիմում նաև ավանդական լրատվամիջոցները: Նման եզրակացության են եկել ամերիկյան Պյու հետազոտական կենտրոնի սոցիոլոգները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2011 թվականի հունվարից մինչև 2012 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտությունը բացահայտել է, որ ամենաշատը դիտված տեսանյութերի ավելի քան մեկ երրորդը կայքում ներբեռնել են սովորական օգտատերերը: Տեսագրությունների շուրջ կեսը ներկայացրել են լրատվական կազմակերպությունները: Սակայն այդ նյութերը հաճախ կայքից հեռացրել են ոչ թե թղթակիցները, այլ իրադարձության մասնակիցները:
Դիտումների քանակով առաջնային շարքում են Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի ու երկրաշարժի մասին պատմող տեսագրությունները: Խոսքը թե պրոֆեսիոնալ տեսագրությունների, թե տեսադիտարկման տեսախցիկների, թե ուղղաթիռներից արված տեսագրությունների մասին է: 2011 թվականի մարտի սկզբին այդ տեսագրությունները դիտել է ավելի քան 96 միլիոն մարդ: Դիտումների մեծ քանակ է գրանցվել նաև Ռուսաստանում անցկացվող ընտրությունների, բողոքի ակցիաներին վերաբերող տեսանյութերի առումով:--0-