USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Տասնամյա ֆինլանդացին օգնել է Instagram-ին գտնել խոցելիությունը

04.05.2016, 12:52
Յանի անունով տասնամյա բնակիչը ստացել է 10 հազար դոլարի մրցանակ, քանի որ օգնել է հայտնաբերել Instagram սոցիալական ցանցի խոցելիությունը:
Տասնամյա ֆինլանդացին օգնել է Instagram-ին գտնել խոցելիությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Յանի անունով տասնամյա բնակիչը ստացել է 10 հազար դոլարի մրցանակ, քանի որ օգնել է հայտնաբերել Instagram սոցիալական ցանցի խոցելիությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, տղան, ով օրենքով չափազանց պատանի է նույնիսկ սոցիալական ցանցում գրանցվելու համար, այնտեղ բագ է հայտնաբերել, որը թույլ է տալիս ջնջել այլ օգտատերերի մեկնաբանությունները:

Ծառայության սեփականատեր հանդիսացող Facebook ընկերության հայտարարության համաձայն, թերությունը արագ վերացվել է: Դրանից հետո Յանին ստացել է իր մրցանակը:

Տղան սոցիալական ցանցի թերությունը հայտնաբերել է դեռ փետրվարին, ինչի մասին հայտնել է վերջինիս հեղինակներին: Նրա համար ստեղծվել է հատուկ թեստային էջ, որից օգտվելով, տղան ապացուցել է, որ ցանցի անվտանգության համակարգում այդ թերությունն իսկապես առկա է: -0-