USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Տարածվել են Էշթոն Քաթչերի առաջին պաշտոնական լուսանկարները` Սփիվ Ջոբսի դերում

04.12.2012, 14:35
Համացանցում հրապարակվել է Էշթոն Քաթչերի առաջին պաշտոնական լուսանկարները` Սթիվ Ջոբսի կերպարով։
Տարածվել են Էշթոն Քաթչերի առաջին պաշտոնական լուսանկարները` Սփիվ Ջոբսի դերում
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համացանցում հրապարակվել է Էշթոն Քաթչերի առաջին պաշտոնական լուսանկարները` Սթիվ Ջոբսի կերպարով։

Քաթչերը նկարահանվում է Apple–ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրական ֆիլմում, որը «Ջոբս» խորագիրն է կրում։

«Ջոբսը» անկախ նախագիծ է, որը հոլիվուդյան խոշոր ստուդիաներից ոչ մեկի հետ կապ չունի. Ֆինանսավորման պատասխանատուն մասնավոր ներդրող է։ Սթիվ Ջոբսի մահից հետո նրա կենսագրությունն էկրանավորելու իրավունքը ձեռք էր բերել Sony ստուդիան։ Գործարքից տեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ  Sony–ն ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել։

Ֆիլմի ռեժիսորը Ջոշոու Մայքլ Սթերնն է։ Նկարահանման աշխատանքները սկսել են մայիսին, երբ Քաթչերը որոշ ժամանակ չէր նկարահանվում «Երկուսուկես մարդ» սերիալում։

«Ջոբս» ֆիլմի պրեմիերան կկայանա 2013 թվականի հունվարին հերթական Sundance փառատոնի ընթացքում։--0-