USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Տաջիկստանը սահմանափակել է Facebook-ի հասանելիությունը

26.11.2012, 12:07
Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակվել է Տաջիկստանում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է երկրի ինտերնետ պրովայդերների ասոցիացիայի իրավաբան Պարվինա Իբոդովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տաջիկստանը սահմանափակել է Facebook-ի հասանելիությունը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակվել է Տաջիկստանում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է երկրի ինտերնետ պրովայդերների ասոցիացիայի իրավաբան Պարվինա Իբոդովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դեռ կիրակի երեկոյան Կապի ծառայությունն ինտերնետ պրովայդերներին և բջջային կապի օպերատորներին սմս հաղորդագրություններ է ուղարկել Facebook ցանցի արգելափակման մասին»,- ասել է նա: Տվյալ պահին երեք ինտերնետ պրովայդերներն արդեն արգելափակել են սոցիալական ցանցի հասանելիությունը՝ ինչպես նաև բջջային կապի երեք օպերատորները:

Իբոդովան կարծում է, որ բոլոր օպերատորներն արգելափակել են Facebook-ը միայն այն բանի համար, որ սպասում են Կապի ծառայության պաշտոնական նամակին:

Այս տարի Տաջիկստանում Facebook-ի հասանելիությունն արդեն երկրորդ անգամ են արգելափակում: Առաջին անգամ դա տեղի ունեցավ մայիսի 3-ին: Այդ ժամանակ բացի Facebook-ից սահմանափակումներն անդրադարձան Zvezda.ru, Tjknews.com և Maxala.org., centrasia.ru կայքերին: Մեկ շաբաթ անց՝ լրագրողների հետ նախագահի հանդիպումից առաջ, Facebook-ի հասանելիությունը բացվեց, սակայն մնացած վեբ կայքերի հասանելիությունը մինչ օրս արգելափակվում է: «ՌԻԱ Նովոստին» Կապի ծառայությունից դեռ մեկնաբանություններ չի ստացել:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց է, որը հիմնադրվել է 2004թ.-ին, լսարանը գերազանցում է միլիարդ մարդ ցուցանիշը: -0-