USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ստեփանակերտն ու Շուշին ընդգրկվել են Google Earth ծրագրում

28.09.2013, 14:16
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքն ընդգրկվեցին Google Earth ծրագրում:
Ստեփանակերտն ու Շուշին ընդգրկվել են Google Earth ծրագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքն ընդգրկվեցին Google Earth ծրագրում:

Google Earth-ում երկու քաղաքները արդեն ներկայացված են լուսանկարներով և ինտերակտիվ ձևով. սեղմելով շենքի վրա՝ կայքի այցելուն կարող է ստանալ տվյալ շինության մասին մանրամասն տեղեկատվություն:

Վիրտուալ քաղաքներում ցուցադրվում են շուրջ 350 շենք-շինություններ, իսկ երկու-երեք շաբաթվա ընթացքում դրանք կհամալրվեն՝ այդպիսով հասանելի կլինի քաղաքների ամբողջական տեսքը:

Սեպտեմբերի 27-ին  ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության  վարչության վարչական շենքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ`  նվիրված զբոսաշրջության միջազգային օրվան: Միջոցառումներն իրենց մեջ ներառում էին`  Google Earth ծրագրում Ստեփանակերտ և Շուշի քաղաքների 3D ֆորմատի մոդելների,  ինչպես նաև Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնող նոր գովազդային տեսահոլովակի շնորհանդես և վարչության տպագրական գովազդային աշխատանքների ցուցահանդես:

1980 թվականից սկսած` Միավորված ազգերի միջազգային զբոսաշրջության կազմակերպությունը սեպտեմբերի 27-ը նշում է որպես զբոսաշրջության միջազգային օր: Այս օրը տեղի են ունենում զբոսաշրջությանը նվիրված հավաքներ, տոնակատարություններ և փառատոներ։ Զբոսաշրջության միջազգային օրվա  նպատակն է բարձրացնել զբոսաշրջության մասին իրազեկությունը և ցույց տալ, թե ինչպես է այն ազդում ամբողջ աշխարհի սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների վրա:–0–