USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքը գործարկվել է

31.01.2012, 13:14
Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայքի www.stepanakert.am շնորհանդեսը տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ մայրաքաղաքում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի կայքը գործարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/.  Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայքի www.stepanakert.am շնորհանդեսը տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ մայրաքաղաքում:

Ինչպես շնորհանդեսի ժամանակ լրագրողներին է հայտնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կայքը բացվել է մայրաքաղաքի քաղաքապետարանի գործունեության թափանցելիկություն ու հասարակության հետ ամենօրյա կապի բարձր մակարդակ ապահովելու նպատակով:  

Կայքում տեղադրված են քաղաքապետարանի գործունեությանը, դրա կառուցվածքին և քաղաքապետի որոշումներին վերաբերող նյութեր, ինչպես նաև Ստեփանակերտի պատմությունն ու քարտեզը, հին ու նոր քաղաքի համայնապատկերը, մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիների լուսանկարները»,- նշել է Գրիգորյանը:

Նա տեղեկացրել է, որ կայքը հասանելի է առայժմ միայն հայերեն լեզվով, սակայն առաջիկայում կգործարկվի նաև ռուսերեն տարբերակը:

Ստեփանակերտի քաղաքապետը հայտնել է նաև, որ մայրաքաղաքի քաղաքացիները կարող են կայքի հետադարձ կապի միջոցով քաղաքապետարան դիմել իրենց հուզող հարցերով: -0-