USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի հանրային խորհուրդն առաջարկում է քաղաքական կուսակցություններին ինտերակտիվ նախընտրական արշավ վարել

28.02.2012, 17:19
/. Հայաստանի հանրային խորհուրդն առաջարկում է երկրի քաղաքական կուսակցություններին բացի ավանդական նախընտրական արշավից, օգտագործել նաև ինտերակտիվ տարբերակը, հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի ձեռնարկատիրության գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի ղեկավար Արշակ Սադոյանը:
Հայաստանի հանրային խորհուրդն առաջարկում է քաղաքական կուսակցություններին ինտերակտիվ նախընտրական արշավ վարել

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային խորհուրդն առաջարկում է երկրի քաղաքական կուսակցություններին բացի ավանդական նախընտրական արշավից, օգտագործել նաև ինտերակտիվ տարբերակը, հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի ձեռնարկատիրության գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի ղեկավար Արշակ Սադոյանը:

«Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին չսահմանափակվել նախընտրական արշավի ավանդական մեթոդներով, այլ նաև օգտվել ինտերնետի հնարավորություններից, ինչը քննարկումների և բանավեճերի առողջ մթնոլորտ կստեղծի», - ասել է Սադոյանը նիստի ընթացքում, որի ժամանակ ամփոփվել են Հանրային խորհրդի 2011 թ.-ի գործունեության արդյունքները:

Նրա խոսքերով՝ կուսակցությունները չպետք է սահմանափակվեն հեռուստատեսային ֆորմալ ելույթներով և գովազդային հոլովակներով, այլ պետք է օն-լայն շփման մեջ մտնեմ ընտրողների հետ:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 6-ին:

Հանրային խորհուրդը ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թ.-ի հունիսի 13-ի հատուկ հրամանագրով՝ որպես խորհրդատվական մարմին: Նրա լիազորությունների մեջ է մտնում պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը:-0-