Sony և Microsoft սերվիսները կոտրած հաքերներից գողացել են բաժանորդների բազան
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Միջազգային հաքերական Lizard Squad խումբը, որը դեկտեմբերի վերջին կոտրել էր Microsoft Xbox Live-ի և Sony PlayStation Network-ի սերվիսները, ինքն է դարձել գրոհի օբյեկտ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Лента.ру-ն, իր կայքում գրում է լրագրող Բրայան Քրեբսը, որը միջադեպի սեփական հետաքննություն է անցկացրել։
Քրեբսը նշում է, որ հաքերներին պատկանող Lizard Stresser սերվիսը` նախատեսված DDoS-հարձակումների համար, կոտրվել է, իսկ դրա օգտատերերի բազաները` գողացվել։ Բոլոր տվյալները պահվում էին չվերծանված տեքստի ֆորմատով։
Գողացված հաճախորդների բազան ներառում է ամենաքիչը 14241 գրանցված օգտատերերի անուններ և գաղտնաբառեր։ Ընդ որում, ինչպես պարզվեց, նրանցից միայն մի քանի հարյուրն իրենց հաշիվների վրա հաքերների յուրահատուկ ծառայությունների համար վճարելու միջոցներ ունեին։
Ըստ տվյալների բազայի գրառումների` օգտատերերի միջոցները կոտրելու պահին կազմել են 11 հազար դոլար։--0--