USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հարուստ ամերիկացիները խուսափում են սոցիալական ցանցերից

30.09.2014, 17:25
Հարուստ ամերիկացիները նախընտրում են չօգտվել սոցիալական ցանցերից: Ինչպես գրում է Vestifinance.ru-ն, այս մասին վկայում են Spectrem ընկերության «$25 Million Plus Investors» ուսումնասիրության տվյալները:
Հարուստ ամերիկացիները խուսափում են սոցիալական ցանցերից

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարուստ ամերիկացիները նախընտրում են չօգտվել սոցիալական ցանցերից: Ինչպես գրում է Vestifinance.ru-ն, այս մասին վկայում են Spectrem ընկերության «$25 Million Plus Investors» ուսումնասիրության տվյալները:

Ներդրողների շրջանում կատարած հարցման համաձայն, որոնց ակտիվների ծավալը գերազանցում է 25 մլն դոլարը, 31 տոկոսը չեն օգտվում ոչ մի սոցցանցից: Հարցվածների մոտ 57 տոկոսը պնդում է, որ սոցցանցերից հրաժարվելը կապված է մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին անհանգստության հետ:

Ինչպես սպասելի էր, ներդրողների տարիքը ևս ազդում է նրանց ընտրության վրա: Ներդրողների 59 տոկոսը, որոնց տարիքը գերազանցում է 65 տարեկանը, չեն օգտվում սոցիալական մեդիաներից, այն դեպքում, երբ 56 տարեկանից երիտասարդ ներդրողների շրջանում միայն 23 տոկոսն է անտեսում սոցցանցերը: Որքան էլ զարմանալի է, 55-65 տարեկան ներդրողների միայն 16 տոկոսը գրանցված չէ սոցցանցերում:

Ամենահարուստ ներդրողների շրջանում սոցցանցերից օգտվելու տոկոսը կարող է լավ փաստարկ լինել՝ դրանցից ամբողջությամբ հրաժարվելու օգտին: Հարցվածների միայն 52 տոկոսն է գրանցված Facebook-ում, և այն ամենահայտնի կայքն է ներդրողների շրջանում: Հարցվածների միայն 40 տոկոսն է օգտվում LinkedIn պրոֆեսիոնալ սոցցանցից և 24 տոկոսն օգտվում է YouTube-ից: Twitter միկրոբլոգերի հարթակը ամենաքիչ տարածվածն է հարուստ ներդրողների շրջանում, այն օգտագործում է միայն 17 տոկոսը:

Անհրաժեշտ է նշել, որ եթե 52 տոկոսը չի օգտվում սոցցանցերից՝ վախենալով անձնական կյանքի տեղեկատվության անվտանգության համար, ապա մնացած 48 տոկոսն  ընդհանրապես իմաստ չի տեսնում սոցցանցում ժամանակ վատնելու հարցում:-0-