USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

«Սմայլիկը» 30 տարեկան է

19.09.2012, 12:51
Հեռահաղորդակցության ոլորտի ամենատարածված խորհրդանիշներից մեկը` «սմայլիկը», սեպտեմբերի 19–ին 30 տարեկան դարձավ։ 1982թ.–ի այս օրը Փիթսբուրգ քաղաքի (ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ) Քարնեգի–Մելոնի համալսարանի դասախոս Սկոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունք արտահայտող էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել։
«Սմայլիկը» 30 տարեկան է
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հեռահաղորդակցության ոլորտի ամենատարածված խորհրդանիշներից մեկը` «սմայլիկը», սեպտեմբերի 19–ին 30 տարեկան դարձավ։ 1982թ.–ի այս օրը Փիթսբուրգ քաղաքի (ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ) Քարնեգի–Մելոնի համալսարանի դասախոս Սկոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունք արտահայտող էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել։

Այն բաղկացած էր միմյանց հաջորդող նիշերից` վերջակետ, գծիկ և փակագիծ [ :-) ]։ Ունիվերսալ ցանցով անցնող նամակը նախատեսված էր դասախոս գործընկերների համար։ Այսպիսով՝ համակարգչային բառապաշարում առաջին անգամ «ժպտացող դեմք» հայտնվեց, գրում է vesti.ru–ն։

Սկոթ Ֆալմանի էլեկտրոնային նամակը  հակիրճ էր և բովանադակալից. «Առաջարկում եմ, որ հաջորդ պիկտոգրաման ուրախություն խորհրդանշի. :-) Նայիր նախադասության վերջը»։ Դասախոսը նաև պիկտոգրամա առաջարկեց :-( նիշերից, որն առաջին շրջանում օգտագործվում էր բացառապես հաղորդագրությունների տեքստերի հատուկ կարևոր մասերը կարևորելու համար։ Համակարգչային օգտատերերն այսուհետ օգտագործում են այն, որպեսզի արտահայտեն իրենց վատ տրամադրությունը։

XX դարի 90–ական թվականների կեսին ուրախ և տխուր «սմայլիկների» զույգը դադարեց գոհացնել մարդկանց պահանջները, ովքեր ակտիվորեն ինտերնետ և բջջային հեռախոսներ էին օգտագործում, և համացանցում էմոտիկոնների բազմաթիվ տարբերակներ հայտնվեցին (այդպես են մասնագետները կոչում  հայտնի պիկտոգրամները էլեկտրոնային տեխնոլոգիաների բնագավառում)։ «Սմայլիկները», որոնք հասկանալի են տարբեր լեզուներով խոսող մարդկանց համար, գրեթե անմիջապես Ինտերնետից տեղափոխվում էին ՍՄՍ հաղորդագրությունների ուղարկման ծրագիր։

Թեպետ այսօր էլեկտրոնային տեխնոլոգիաների առաջընթացը թույլ է տալիս զգացմունքները վիզուալ փոխանակել իրական ժամանակի ռեժիմով, «սմայլիկները» չափազանց հայտնի են համակարգչային օգտատերերի և սմարթֆոնների սեփականատերերի մոտ։ Փորձագետները վստահ են, որ 30–ամյակը մանկական տարիք է դրանց համար, և «սմայլիկների» կատարելագործման գործընթացը կշարունակվի համակարգչային տեխնիկայի զարգացմանը զուգահեռ։

«Սմայլիկների» ծննդյան հստակ ամսաթիվը հաստատվել է 2002թ.–ին, երբ գործընկերների հետ Սկոթ Ֆալմանի պատմական նամակագրությունը հայտնաբերվեց Քարնեգի–Մելոնի համալսարանի արխիվներում։ –0–