USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Skype–ն անվճար է դարձրել խմբային տեսազանգերը

29.04.2014, 11:49
Skype–ն անվճար է դարձրել խմբային տեսազանգերը, հայտնում է therunet.com–ը` հղում անելով ծառայության բլոգում տեղադրած հաղորդագրությանը։
Skype–ն անվճար է դարձրել խմբային տեսազանգերը
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Skype–ն անվճար է դարձրել խմբային տեսազանգերը, հայտնում է therunet.com–ը` հղում անելով ծառայության բլոգում տեղադրած հաղորդագրությանը։

Տեսակոնֆերանսներ կկարողանան անցկացնել PC, Mac և Xbox օգտագործողները։ հետագայում խմբային զանգերն անվճար կդառնան նաև այլ հարթակներում։

Ավելի վաղ տեսակոնֆերանսների ամսական բաժանորդագրությունը արժեր ութ դոլար 99 ցենտ։ Բացի այդ, կարելի էր պրեմիում–բաժանորդագրման մեկ օր գնել 4.99 դոլարով։

Ինչպես նշում է The Verge–ը, Skype–ի օգտագործողները տարիներով խնդրում էին խմբային տեսազանգերն անվճար դարձնել։ Skype–ում հավաստիացրել են, որ հետագայում էլ կհետևեն հաճախորդների ցանկություններին։

Skype–ը թույլ է տալիս կատարել ձայնային զանգեր և տեսազանգեր։ Ծրագրի օգտագործողների միջև շփումն անվճար է։ Հավելյալ ֆունկցիաների (քաղաքային և բջջային հեռախոսազանգերի, հեռախոսահամարն օնլայն–ծառայությանը միացնելու և այլն) համար պետք է վճարել։

Google Hangouts–ում անվճար տեսակոնֆերանսների ֆունկցիան հասանելի է վաղուց։ -0-