USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Սիրիական էլեկտրոնային բանակը» գործող տրոյան է ստեղծել Apple համակարգիչների համար

20.09.2013, 18:26
Intego ընկերությունը, որը հակավիրուսների արտադրությամբ է զբաղվում, սեփական բլոգում հայտնել է, որ ցանցահենային գրոհ է հայտնաբերել, որի թիրախը Apple Mac համակարգիչներն են։
«Սիրիական էլեկտրոնային բանակը» գործող տրոյան է ստեղծել Apple համակարգիչների համար
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Intego ընկերությունը, որը հակավիրուսների արտադրությամբ է զբաղվում, սեփական բլոգում հայտնել է, որ ցանցահենային գրոհ է հայտնաբերել, որի թիրախը Apple Mac համակարգիչներն են։

Գրոհ իրականացրած տրոյանի օրինակը Intego–ին է ուղարկել Բելառուսի օգտատերերից մեկը։ Այս պահին հրամաններ իրականացնող սերվերը, որին միանում էր վնասաբեր հավելվածը, չի գործում և զոհերի համակարգիչներին որևէ հրամաններ չի ուղարկում, գրում է cnews.ru–ն։

Intego–ի մասնագետները կարծում են, որ տրոյանը տարածվել է էլեկտրոնային փոստով և վարակված վեբ–կայքերի միջոցով` ծպտվելով  համբուրվող զույգ պատկերող նկարի տակ, որը սովորական թվային խցիկներով նկարված լուսանկարի պես ինչ–որ անուն է կրում ` DSC00117։ Այն բացելու դեպքում տրոյանը ներխուժել է /Users/Shared/UserEvent.app և ստեղծել ~/Library/LaunchAgents/UserEvent.System.plist для запуска UserEvent.app ֆայլը։

Հայտնաբերված տրոյանը սպառնալիք չի ներկայացնում օգտվողների լայն զանգվածի համար, քանի որ դրա միջոցով իրականացված գրոհը եղել է հասարակության որոշակի շերտերի ուղղությամբ` կառավարության դեմ հանդես եկող ակտիվիստներ, լրագրողներ։

Intego–ի մասնակիցները չեն նշում, թե որն է վարակի աղբյուրը, սակայն ելնելով դրա բնույթից` հստակ կապ կարելի է տեսնել «Սիրիական էլեկտրոնային բանակ» սիրական ցանցահենային խմբավորման հետ, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Գրոհների նպատակը նույնպես հստակ չէ։ Սակայն հարկ է հիշեցնել, որ վերջերս հենց այս խմբավորումն է ստանձնել ամերիկյան խոշոր հրատարակությունների` The New York Times–ի, Washington Post–ի և այլ հայտնի ռեսուրսների վեբ–կայքերի ուղղությամբ իրականացված գրոհների պատասխանատվությունը։-0-