USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է իր կայքի նոր տարբերակը

26.03.2012, 11:40
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր կայքի նոր տարբերակը՝ www.elections.am:
ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է իր կայքի նոր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր կայքի նոր տարբերակը՝ www.elections.am:

Կայքի գլխավոր էջում տեղադրված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ուղերձը, որում կարևորվում է տեղեկատվության հասանելիությունն ընտրողների իրազեկվածության մակարդակի, ընտրական գործընթացների, ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության նկատմամբ հասարակական վստահության բարձրացման ճանապարհին:

«Կայքը մատուցվում է նոր ձևավորմամբ: Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ընտրական հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ողջ տեղեկատվությանը, ընտրական օրենսդրությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերին, ընտրական գործընթացներին վերաբերող միջոցառումներին»,- նշվում է ուղերձում

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր ընտրողի տեղեկացված լինելու իրավունքը և հուսով ենք` www.elections.am կայքը կծառայի այդ նպատակին»,- ասել է Մուկուչյանը:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 6-ին:

Ութ քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք (ընդդիմադիր ՀԱԿ) ներկայացրել են իրենց համամասնական ցուցակները մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Համամասնական ցուցակներ են ներկայացրել երեք կոալիցիոն կուսակցություններ՝ իշխող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Դաշնակցությունը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ՀՀ կոմկուսը և «Միավորված հայեր» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես դաշինքը:  

Մեծամասնական համակարգով ընտրություններին ցանկություն է հայտնել մասնակցել 180 թեկնածու: -0-