Safari բրաուզերի համար նախատեսված Adblock Plus–ը այժմ արգելափակում է YouTube–ում հայտնվող ողջ գովազդը
08.05.2014,
13:12
Ինտերնետային գովազդի արգելափակման համար նախատեսված Adblock Plus բրաուզերային հավելվածի ստեղծողները հայտարարել են, որ ավարտել են Safari բրաուզերի համար նախատեսված Adblock Plus տարբերակի բետա–թեստավորումը։ Այժմ Safari բրաուզերից օգտվողները կարող են արգելափակել տեսահոլովակների overlay-գովազդը, այդ թվում նաև տեսահոլովակից առաջ ներկայացվող 30 վայրկյանանոց գովազդները, CNews –ին տեղեկացրել են Adblock Plus–ից։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ինտերնետային գովազդի արգելափակման համար նախատեսված Adblock Plus բրաուզերային հավելվածի ստեղծողները հայտարարել են, որ ավարտել են Safari բրաուզերի համար նախատեսված Adblock Plus տարբերակի բետա–թեստավորումը։ Այժմ Safari բրաուզերից օգտվողները կարող են արգելափակել տեսահոլովակների overlay-գովազդը, այդ թվում նաև տեսահոլովակից առաջ ներկայացվող 30 վայրկյանանոց գովազդները, CNews –ին տեղեկացրել են Adblock Plus–ից։
Safari–ի համար նախատեսված Adblock Plus փլագինը կարելի է անվճար ներբեռնել այստեղ։ Հավելվածն ինտերֆեյս ունի, որը գործում է retina դիսլփեում։ Օգտատերերը նաև կարող են տեսնել, թե որքան գովազդ է արդեն արգելափակվել, և հատուկ գործիքների միջոցով միացնել կամ անջակել կոնկրետ կայքերի արգելափակումը։
Safari արգելափակող հավելվածն առաջարկում է հատուկ ցանկ, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ անջատել կամ միացնել հավելվածը, կարգավորել կայքի կոնկրետ բովանդակության արգելափակումը և ծանոթանալ արգելափակված գովազդի մասին տեղեկատվությանը։ Հավելվածը հասանելի է 48 լեզուներով։
«Օգտատերերի հետ շփման ժամանակ մենք հաճախ բողոքներ էինք լսում տեսահոլովակներում առկա գովազդի մասին, որը պետք է պարտադիր կերպով դիտել տեսահոլովակը դիտելուց առաջ, օրինակ այդպես են գործում YouTube–ի գովազդները։ Նման գովազդը նյարդայնացնող է։ Ավելի վաղ Adblock Plus–ում սխալ կար, որի պատճառով տեսագովազդն ամբողջությամբ չէր արգելափակվում, սակայն այժմ այդ խնդիրը լուծվել է», – հայտարարել է Adblock Plus–ի համահիմնադիր և կառավարիչ Թիլ Ֆայդան։ Բացի Safari–ից, Adblock Plus–ն այսօր հասանելի է նաև Chrome, Firefox, Internet Explorer, Opera բրաուզերների և Android–ի համար։--0-