Ռուս պատգամավորն առաջարկում է Վիքիպեդիայի օրինակով մեկ այլ կայք ստեղծել
25.08.2015,
19:24
Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովն առաջարկել է ստեղծել ազգային էլեկտրոնային հանրագիտարան։ Ինչպես գրում է Lenta.ru–ն, նախաձեռնության մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովն առաջարկել է ստեղծել ազգային էլեկտրոնային հանրագիտարան։ Ինչպես գրում է Lenta.ru–ն, նախաձեռնության մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։
«Մենք ցանցերում շատ տեղեկատվություն ունենք, և, բացի Վիքիպեդիայից, շատ կայքեր կան, բայց շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը հավաստի լինի։ Շատ տեղեկություններ խեղաթյուրվում են»,– հայտարարել է Գերասիմովը։ Նրա կարծիքով` ազգային հանրագիտարանը կդառնա պահանջված և օգտակար կայք։
Գերասիմովը չի պարզաբանել, թե ով և ինչպես է ընտրելու և համակարգելու տեղեկություններն ինտերնետ նախագծի հոդվածների համար։
Վիքիպեդիայում այդ աշխատանքը կատարում են ընտրություն անցած կամավոր խմբագիրները։ Ռուսական Վիքիպեդիայի տվյալներով` այս տարվա հուլիսի 6–ին մասնակիցների թիվը գերազանցել է 1,7 միլիոնը, նրանցից շուրջ 10 հազարը վերջին 30 օրվա ընթացքում կայքի նյութերում թեկուզ մեկ շտկում են կատարել։
«Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակի խմբագրությունը խմբագրել է թմրանյութի մասին պատմող հոդվածը, ինչի արդյունքում Ռոսկոմնադզորը հանել է «Վիքիպեդիան» արգելված կայքերի ռեեստրից։
Երկուշաբթի Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ կապի օպերատորների արգելափակմանն է ուղղել «Վիքիպեդիայի»` թմրանյութի մասին արգելված տեղեկություն պարունակող էջի հղումը։