USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Rovio–ից Angry Birds Go! նոր խաղը կհայտնվի դեկտեմբերի 11–ին

16.10.2013, 13:49
Angry Birds Go! հայտնի խաղի նոր տարբերակը հասանելի կլինի օգտատերերին դեկտեմբերի 11–ին, գրում է digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Rovio–ից Angry Birds Go! նոր խաղը կհայտնվի դեկտեմբերի 11–ին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Angry Birds Go! հայտնի խաղի նոր տարբերակը հասանելի կլինի օգտատերերին դեկտեմբերի 11–ին, գրում է digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Ինչպես հաղորդել է Digit.ru – ն, Angry Birds խաղը գլխավորում է iPhone–ի համար նախատեսված ամենահայտնի վճարովի խաղերի ցանկը iOS սարքերի համար Apple App Store–ի հավելվածների խանութի գոյության ողջ պատմության ընթացքում։ Բացի այդ, Angry Birds կարելի է խաղալ նաև այլ շարժական սարքերի միջոցով, անձնական համակարգչով և Mac–ով, Facebook և Google+ սոցցանցերում։ Angry Birds Star Wars II այսօրվա դրությամբ վերջին խաղը հայտնվել է iOS սարքերի համար նախատեսված օն–լայն խանութում սեպտեմբերի 19–ին։
 
Խաղը հասանելի կլինի անվճար, սակայն օգտատերերը պետք է վճարեն լրացուցիչ ֆունկցիաների և մակարդակների համար։ Դեկտեմբերի 11–ից Angry Birds Go! կարող են խաղալ iOS, Android, Windows Phone 8 և BlackBerry 10 պլատֆորմերով աշխատող սարքերի օգտատերերը։–0–