USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Ռոստելեկոմը» վաճառքի երկրորդ սրահը բացել է Աշտարակ քաղաքում

24.12.2012, 20:29
Կապի ծառայությունների վաճառքի երկրորդ սրահը` ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության ապրանքանիշով, բացվել է  Աշտարակ քաղաքում։
«Ռոստելեկոմը» վաճառքի երկրորդ սրահը բացել է Աշտարակ քաղաքում
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կապի ծառայությունների վաճառքի երկրորդ սրահը` ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության ապրանքանիշով, բացվել է  Աշտարակ քաղաքում։

«GNC-ALFA» ՓԲԸ–ն «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ձեռնարկությունն է, 2012 թվականի դեկտեմբերից սկսել է «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում։ Վաճառքի առաջին սրահը բացվել էր Աբովյան քաղաքում դեկտեմբերի 18–ին։

«Այսօր մենք վաճառքի և ծառայությունների մատուցման սրահ ենք բացում Աշտարակ քաղաքում, որտեղ նույնպես օգտվողներ ունենք։ Այս պահին մենք ինտերնետի ծառայություն և հեռախոսակապ ենք մատուցում»,– լրագրողներին հայտնեց GNC-ALFA ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ֆարամազյանը նշեց, որ ընկերությունը չի պարտավորեցնի բաժանորդներին ծառայություններ ստանալու երկարաժամկետ պայմանագրեր կնքել։ Նա ավելացրեց նաև, որ միացումը նույնպես անվճար է։

Գլխավոր տնօրենը հայտնեց, որ մինչև տարեվերջ վաճառքի և ծառայությունների մատուցման սրահ կբացվի նաև Գյումրիում, և ևս ութն առաջիկա ամիսներին կբացվեն մայրաքաղաքում և երկրի մարզերում։

Ֆարամազյանը միաժամանակ ասաց, որ առաջիկայում կընդլայնվի նաև մատուցվող ծառայությունների ցանկը, մասնավորապես, կներդրվի ինտերակտիվ հեռուստատեսություն։

«Այն մի շարք առավելություններ կունենա այսօր երկրում գոյություն ունեցող առաջարկությունների համեմատ, բայց մանրամասները կհայտնենք ավելի ուշ, երբ պրոդուկտը պատրաստ լինի մտնել շուկա»,– պարզաբանեց նա։

Մինչև դեկտեմբերի 31–ն ընկերության ինտերնետ–փաթեթներից մեկին միանալու դեպքում մինչև փետրվարի 1–ը բաժանորդագրության վճարը կկազմի 0 դրամ, իսկ փետրվարից օգտագործողները կկարողանան ընտրել չորս սակագնային փաթեթներից մեկը` 3 մբ/վ`ամսական 6 հազ. դրամ, 7 մբ/վ` ամսական 7 հազ. դրամ, 10 մբ/վ` ամսական 9 հազ. դրամ և  15 մբ/վ` ամսական 12 հազ. դրամ։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ:    Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում:

Ընկերությունն առաջիկայում ծրագրում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում` նաև մայրաքաղաք Երևանը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 9 միլիոնը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 միլիոնը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայում բջջային բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-
ի երկրորդ սրահը բացել է Աշտարակ քաղաքում