USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակումից հանել Telegram-ը

18.06.2020, 18:52
Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակումից հանել Telegram-ը
 Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակումից հանել Telegram-ը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Ռոսկոմնադզորը կհեռացնի Telegram-ի հասանելիության սահմանափակման պահանջը: Գերատեսչությունը գնահատել է Պավել Դուրովի արտահայտած պատրաստակամությունը ահաբեկչության և ծայրահեղականության հակազդելու հարցում, հաղորդում է forbes.ru-ն:

«ՌԴ Գլխավոր դատախազության հետ համաձայնությամբ Ռոսկոմնադզորը հեռացնում է մեսենջերի հասանելիության սահմանափակման պահանջը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ռոսկոմնադզորն այդ թվում ընդգծել է, որ պատրաստ է աշխատել ռուսական ինտերնետ-ընկերությունների հետ «ահաբեկչական և ծայրահեղական տեղեկատվության, մանկական պոռնոգրաֆիայի, ինքնասպանության և թմրանյութերի քարոզչության» տարածումը:

Գերատեսչության տեղեկություններով, ամեն օր ջնջվում են նման հազարավոր նյութեր:

Միլիարդատեր Դուրովը հիշեցնում է, որ մեսենջերի արգելափակումը Ռուսաստանում իրականացվել է ահաբեկչության դեմ պայքարի հովանու ներքո:

«Չնայած մենք այն ժամանակ էլ մեծ հավանություն չէինք տածում ահաբեկիչների նկատմամբ, այդ ժամանակից ի վեր այս վտանգները հաղթահարելուն ուղղված մեծ ճանապարհ ենք անցել»,- նշել է Դուրովը:

Այս շաբաթ պատգամավորների կողմից պատրաստված օրինագիծը ներկայացվել է Պետդումայում:

Telegram-ի արգելափակումը

Ռուսաստանում Telegram-ն արգելափակվել է 2018թ.-ի ապրիլին:

Արգելափակումներին նախորդել են մեսենջերի և ՌԴ ԱԴԾ ղեկավարության միջև եղած տարաձայնությունները, որոնք ծագել են Յարովայի օրենքի պահանջների պատճառով, ըստ որի տեղեկատվության տարածման կազմակերպիչները պետք է ԱԴԾ-ին տրամադրեն տեղեկատվություն օգտատերերի նամակագրությունը վերծանելու համար:-0-