Ռոսկոմնադզորը «ցանցահենային ֆիլմեր» տարածող կայքերի ռեեստր է բացել
01.08.2013,
13:48
Ռոսկոմնադզորը հինգշաբթի կայք է բացել, որի միջոցով կարող է ստանալ ցանցահենային ֆիլմեր պարունակող ինտերնետ–ռեսուրսների փակման մասին Մոսկովյան քաղաքացիական դատարանի որոշումների մասին տեղեկատվությունը, տեղեկացվում է ծառայության կայքում։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռոսկոմնադզորը հինգշաբթի կայք է բացել, որի միջոցով կարող է ստանալ ցանցահենային ֆիլմեր պարունակող ինտերնետ–ռեսուրսների փակման մասին Մոսկովյան քաղաքացիական դատարանի որոշումների մասին տեղեկատվությունը, տեղեկացվում է ծառայության կայքում։
Այդ էջը հասանելի է «NAP.RKN.GOV.RU» հասցեով։ Բաց ռեեստրն իր կառուցվածքով ինքնասպանությունների, թմրանյութերի և պոռնոգրաֆիայի մասին տեղեկատվություն պարունակող արգելված էջերի ցուցակ է հիշեցնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հակացանցահենային» օրենքն ընդունվել է հունիսի 21–ին Պետդումայի կողմից։ Փաստաթուղթն ամրագրում է իրավական հիմնավորումներ և որոշում է տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ հասանելիության սահմանափակումների կարգը, որոնց միջոցով տարածվում են կինոնկարներն ու հեռուստաֆիլմերը` բացառիկ իրավունքների խախտումով։ Այն հնարավորություն է ընձեռում 15 օրով արգելափակել ռեսուրսը (որը հեղինակային իրավունք ունեցողի կողմից մեղադրվում է անօրինական կոնտենտի տեղադրման մեջ) `մինչև հեղինակային իրավունք ունեցողի կողմից պաշտոնական դատական հայցի ներկայացնելը ապահովագրող միջոցների մասին դատարանի որոշման հիմնավորմամբ։
«Հաստատվել են փոխգործակցության տեղեկատվական համակարգի գործելու կարգը և ցանցահենային ֆիլմեր տարածող տեղեկատվական ռեսուրսների հասանելիության սահմանափակման միջոցների կիրառման մասին հեղինակային իրավունք ունեցողի դիմումի ձևը»,– նշել է գերատեսչությունը։
Ինչպես նշում են գերատեսչությունից, որպեսզի էջն ընդգրկվի ռեեստրում, հեղինակային իրավունք ունեցողին անհրաժեշտ է տեղեկացնել Ռոսկոմնադզորին` ներկայացնելով դատարանի որոշումը, որի հիման վրա կայքի հասանելիությունը պետք է սահմանափակվի։
«Մոսկովյան քաղաքացիական դատարանի հետ հաստատված էլեկտրոնային փոխգործակցության շնորհիվ, նման որոշման առկայության ստուգումը նվազագույն ժամանակ կպահանջի Դաշնային ծառայության պաշտոնատար անձանցից»,– ամփոփել է Ռոսկոմնադզորը։ –0–