ՌԻԱ Նովոստին բացահայտել է Գորբաչովի մահվան մասին կեղծ տեղեկության հեղինակին
12.08.2013,
15:37
ՌԻԱ Նովոստիի խումբը, որ նախորդ շաբաթ դարձել էր ՌԻԱ երկու թվիթ–ուղիների հերթական սադրիչ տեղեկության օբյեկտ, բացահայտել է, թե ով է անօրինաբար կեղծ տեղեկություն տեղադրել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան մասին, և պատրաստ է այդ տեղեկությունը փոխանցել իրավապահ մարմիններին` պաշտոնական հետաքննություն անցկացնելու և մեղավորին պատժելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԻԱ Նովոստիի խումբը, որ նախորդ շաբաթ դարձել էր ՌԻԱ երկու թվիթ–ուղիների հերթական սադրիչ տեղեկության օբյեկտ, բացահայտել է, թե ով է անօրինաբար կեղծ տեղեկություն տեղադրել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան մասին, և պատրաստ է այդ տեղեկությունը փոխանցել իրավապահ մարմիններին` պաշտոնական հետաքննություն անցկացնելու և մեղավորին պատժելու համար։
Գորբաչովի մահվան մասին կեղծ տեղեկությունը ըեղադրվել էր նախորդ շաբաթ Twitter–ում ՌԻԱ Նովստիի` Միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի և RIA Novosti Deutsch–ի ոչ հիմնական էջերում։ Կեղծ տեղեկությունն անմիջապես հեռացվել էր, սակայն այդ ընթացքում դա առանց լրացուցիչ ստուգման հասցրել էին մեջբերել մի շարք ԶԼՄ–ներ` վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, թեև այն չի եղել ոչ գործակալության ժապավենում, ոչ հիմնական կայքում և սոցցանցերում գործակալության հիմնական լրատվական ուղիներում։
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիի IT-տնօրինության ներկայացուցիչը, գործակալությունը ներգրավել է տեղեկատվական անվտանգության ինչպես սեփական մասնագետներին, այնպես էլ այդ ոլորտի այլ պրոֆեսիոնալների, որոննց օգնությամբ մամուլի կենտրոնի և ՌԻԱ Նովոստիի գերմանական ծառայության թվիթ–ուղիների համակարգչային ակտիվության հետքերի վերլուծության միջոցով բացահայտել են անմիջական կատարողեին, որ կապ չի ունեցել և չունի ՌԻԱ Նովոստիի հետ։
«Մենք բավարար ապացույցներ ունենք, որ կեղծումն իրականացվել է հենց այդ մարդու կողմից։ Առաջիկայում այդ տվյալները կփոխանցվեն իրավապահ մարմիններին` կիբերհանցագործության փաստով քրեական գործ հարուցելու համար»,– ասել է IT-ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է գործակալությունը։
ՌԻԱ Նովոստին մի շարք միջոցառումներ է անցկացրել անվտանգության բարձրացման և համակարգչային համակարգերը գրոհելու ուղղությամբ կայունություն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև հզորացրել է սոցցանցերում և խմբի բոլոր տեղեկտվական ռեսուրսներում աշխատանքի կանոնակարգը։ -0-