.рф գոտում դոմեյնների թիվը 2011թ.-ի դեկտեմբերից կրճատվել է 18%-ով
02.03.2012,
19:38
Փետրվարի վերջին ավարտված՝ պահանջարկ չունեցող անունների հեռացման արդյունքներով՝ .рф գոտում դոմեյնների քանակը 18 տոկոսով կրճատվել է, ուրբաթ հաղորդում է ինտերնետ ցանցի ազգային դոմեյնի համակարգող կենտրոնը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Փետրվարի վերջին ավարտված՝ պահանջարկ չունեցող անունների հեռացման արդյունքներով՝ .рф գոտում դոմեյնների քանակը 18 տոկոսով կրճատվել է, ուրբաթ հաղորդում է ինտերնետ ցանցի ազգային դոմեյնի համակարգող կենտրոնը:
Այն դոմեյնային անունների հեռացումը, որոնց տերերը չեն երկարաձգել գրանցումը, սկսվել է 2011թ.-ի վերջին: Ամեն շաբաթ հեռացվել է շուրջ 40 հազար անուն: Անունների հեռացումն ավարտվել է փետրվարի վերջին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
.рф գոտում իրականացված հեռացումների արդյունքում 170 հազար անուն է պակասել: Ավելի վաղ փորձագետները կանխատեսում էին, որ առաջին տարուց հետո՝ անցած բաց գրանցման սկզբից, .рф-ի անունների քանակը կկրճատվի ամենաքիչը 250 հազար դոմեյնով:
.рф գոտու անունների առավելագույն քանակը գրանցվել է 2011թ.-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ՝ ավելի քան 954 հազար: Ներկա պահին գոտում կա ավելի քան 783 հազար անուն:
Ռուսաստանը .рф դոմեյնի համար հայտ է ներկայացրել ICANN կորպորացիային, որը 2009թ.-ի նոյեմբերից զբաղվում է դոմեյնային անունների տեղաբաշխմամբ: 2010թ.-ի մայիսին նոր դոմեյնային գոտի է հատկացվել Ռուսաստանին: Այսպիսով՝ .рф-ն աշխարհի առաջին դոմեյններից մեկն է դարձել, որը գրառելիս պետք է օգտագործել հենց ռուսերեն տառերը: 2010թ.-ի նոյեմբերի 11-ից .рф-ում կարողացել են դոմեյն գրանցել բոլոր ցանկացողները: -0-