ՌԴ–ում գործողության մեջ է մտել «հակացանցահենային» օրենքը
01.08.2013,
13:25
Չնայած ինտերնետ ընկերությունների զանգվածային բողոքներին` ՌԴ–ում հինգշաբթի օրվանից գործողության մեջ է մտել Համացանցում ինտելեկտուալ իրավունքների պաշտպանության մասին օրենքը, որը հայտնի է որպես «հակացանցահենային» օրենք։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չնայած ինտերնետ ընկերությունների զանգվածային բողոքներին` ՌԴ–ում հինգշաբթի օրվանից գործողության մեջ է մտել Համացանցում ինտելեկտուալ իրավունքների պաշտպանության մասին օրենքը, որը հայտնի է որպես «հակացանցահենային» օրենք։
«Հակացանցահենային» օրենքն ընդունվել է հունիսի 21–ին Պետդումայի կողմից։ Փաստաթուղթն ամրագրում է իրավական հիմնավորումներ և որոշում է տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ հասանելիության սահմանափակումների կարգը, որոնց միջոցով տարածվում են կինոնկարներն ու հեռուստաֆիլմերը` բացառիկ իրավունքների խախտումով։ Այն հնարավորություն է ընձեռում 15 օրով արգելափակել ռեսուրսը (որը հեղինակային իրավունք ունեցողի կողմից մեղադրվում է անօրինական կոնտենտի տեղադրման մեջ) `մինչև հեղինակային իրավունք ունեցողի կողմից պաշտոնական դատական հայցի ներկայացնելը ապահովագրող միջոցների մասին դատարանի որոշման հիմնավորմամբ։
Ռոսկոմնադզորն արդեն կայք է բացել, որի միջոցով կարող է ստանալ ցանցահենային ֆիլմեր պարունակող ինտերնետ–ռեսուրսների փակման մասին Մոսկովյան քաղաքացիական դատարանի որոշումների մասին տեղեկատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այդ էջը հասանելի է «NAP.RKN.GOV.RU» հասցեով։ Բաց ռեեստրն իր կառուցվածքով ինքնասպանությունների, թմրանյութերի և պոռնոգրաֆիայի մասին տեղեկատվություն պարունակող արգելված էջերի ցուցակ է հիշեցնում։
Ինչպես նշել է գերատեսչությունը, որպեսզի էջն ընդգրկվի ռեեստրում, հեղինակային իրավունք ունեցողին անհրաժեշտ է տեղեկացնել Ռոսկոմնադզորին` ներկայացնելով դատարանի որոշումը, որի հիման վրա կայքի հասանելիությունը պետք է սահմանափակվի։ –0–